Ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ որևէ այլ անձ հայ կանանց անունից լիազորված չէ խաղաղություն աղերսելու. «Երկիր Ծիրանիի» բաց նամակը ԵՄ պաշտոնյային

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բաց նամակ է հղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական տիկին Կարին Մարմսոլերին՝ անդրադանալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Մարմսոլեր, Սույն թվականի նոյեմբերի 21-ին Դուք հանդիպել եք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, ում հետ զրույցի ժամանակ Դուք նաև անդրադարձել եք տարածաշրջանում հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված՝ Աննա Հակոբյանի կոչին, որը Ձեր կողմից ողջունելի քայլ է համարվել: Մենք գնահատում ենք Ձեր պատրաստակամությունը և աջակցությունը հայ կանանց և մայրերին, բայց ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կան կանայք և մայրեր, ովքեր խաղաղության հաստատման վերաբերյալ ունեն այլ մոտեցումներ և պատկերացումներ: Պատերազմի բովով անցած, այդքան տառապանք ու ցավ տեսած յուրաքանչյուր կնոջ և մոր համար, ովքեր կորցրել են զավակ, ծնող, ամուսին կամ հարազատ՝ խաղաղությունը միակ նպատակն է՝մենք չենք ուզում պատերազմ, մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց մեզ համար շատ կարևոր է, թե ի՞նչ գնով է մեզ տրվում կամ, միգուցե, պարտադրվում այդ խաղաղությունը: Խաղաղությունը չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում են: Կարծումեմ՝ Դուք քաջատեղյակ եք, որ հայ ժողովուրդը ոտքի ելավ հանուն իր իրավունքների և տարածքների ամբողջականության վերականգնման: Այս պատերազմը ազգային ազատագրակա նպայքար էր, որը հայկական կողմի իրավունքների լիարժեք վերականգնում չապահովեց: Մենք ունեցանք կորուստներ՝մարդկային, տարածքային և նյութական, ունեցանք շուրջ 800 հազար փախստականներ: Այսքանով հանդերձ, հարգելի տիկին Մարմսոլեր, մենք գտնում ենք, որ Ձեր ջանքերը, Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակում,ապարդյուն են: Տիկին Աննա Հակոբյանի՝ վերընշված նախաձեռնությունը զուտ ինքնիրավչություն է: Մենք, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ, այնպես էլ՝ այսօր, պատրաստ ենք դիմակայել բոլոր տեսակի մարտահրավերներին՝ անկախ նրանից՝ կլինեն խաղաղ բանակցային, թե զինված պայքարի միջոցով: Ուստի մեկ անգամ ևս հաստատում ենք՝ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ որևէ այլ անձ հայ կանանց անունից լիազորված չէ խաղաղություն աղերսելու»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am