Վտանգավոր հեռանկար Փաշինյանի և Արցախի համար. ի՞նչ է ակնարկում Սեֆիլյանը

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է. «Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով Արցախ կատարած իրենց այցի մասին, նշեց, որ վաղ թե ուշ գալու է պահը, երբ Արցախի ղեկավարությունը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ՝ իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու շուրջ: Այս և նմանատիպ հայտարարությունները, որտեղ կենտրոնականը «ժողովուրդ» բառի ակտիվ կիրառումն է, բավականին մոդայիկ են դարձել վերջին շրջանում: Պատճառը նախընտրական քարոզարշավն է, որը մեկնարկել է ոչ պաշտոնապես, և այդ քարոզարշավի ընթացքում հնարավորինս շատ հեղափոխական լեքսիկոնի օգտագործումը: Սակայն Սեֆիլյանի հայտարարությունը դժվար է գնահատել բացառապես նախընտրական պրոցեսների կոնտեքստում: Թե՛ նախկինում, թե՛ հիմա ակնհայտ է, որ Սեֆիլյանի և նրա աջակիցների թիրախում Արցախն ու ներարցախյան գործընթացները կարևոր տեղ են զբաղեցնում: Այժմ, սակայն, արցախյան թեմայի թիրախավորումը՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով, իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ: Այն հանգամանքը, որ Հայաստանում փոխված իրավիճակը չի կարող արձագանք չգտնել Արցախում, ոչ միայն փաստ է, այլև եղելություն, որի հետ Արցախը արդեն իսկ բախվեց ամիսներ առաջ: Սակայն «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի մտահոգությունները չեն ներառում իրավիճակի ամբողջական պատկերը, հաշվի չեն առնում Արցախի առանձնահատկությունները: Խոսքն այստեղ բնավ այն մասին չէ, որ Արցախը գտնվում է հնարավոր պատերազմի կիզակետում: Խոսքն այն մասին է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Արցախում կգտնեն արձագանք, բայց չեն կարող կրկնվել նույնությամբ: Ոչ թե չպետք է կրկնվեն, ինչպես ասում են քաղաքական գործիչները, այլ չեն կարող: Բազմաթիվ նմանություններով, քաղաքական համակարգերի բազմաթիվ համադրելիություններով հանդերձ, Արցախի հասարակական և քաղաքական նկարագիրն ունի որոշակի հիմնարար տարբերություններ: Այդ տարբերություններից ամենաշատ աչքի զարնողը Արցախի տարածքի փոքրությունն է: Փոքր տարածքը, հասարակական շերտերի հիմնականում մոնոտոնությունը Արցախում դժգոհության հնարավոր դրսևորումներն ավելի արագ լսելի են դարձնում այդ երկրի իշխանություններին: Վերոնշյալի դրսևորումները մենք տեսանք ամիսներ առաջ, երբ հասունացող հանրային դժգոհությանն ընդառաջ՝ արցախյան իշխանությունները գնացին կադրային շատ կոնկրետ փոփոխությունների: Ավելին՝ նկատելի է նաև, որ արցախյան վերնախավը պատրաստվում է նաև սպասվելիք սերնդափոխությանը: Զսպանակներն Արցախում ավելի արդյունավետ են, քան Հայաստանում, և տարածքի, հասարակության և պետության միջև կապերի կոմպակտությունն էլ նպաստում են այդ զսպանակների արդյունավետ աշխատանքին: Ասել է թե, հայտարարել, որ Հայաստանում տեղի ունեցածը պետք է տանել ու մեկին–մեկ պրոյեկտել Արցախի վրա, նշանակում է ոչ միայն հաշվի չառնել տարածաշրջանային և արտաքին մարտահրավերները, այլև չիմանալ Արցախի կառուցվածքը, հասարակության և քաղաքական համակարգի իրական տրամաբանությունը: Այդ տրամաբանության՝ թեկուզև մասամբ իմացությունը բավարար է ասելու, որ Արցախում ոչ թե չպետք է կրկնել այն, ինչ եղավ Հայաստանում, այլև Արցախում այդ կրկնությունը պարզապես հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով: Եթե ամեն դեպքում այս օբյեկտիվ պատճառները անտեսելով՝ փորձ է արվելու արհեստականորեն կրկնել Հայաստանում տեղի ունեցածը, ապա գործ ունենք պարզ քաղաքական սաբոտաժի հետ: Պատահական չէ, որ Սեֆիլյանը առանց կաշկանդվելու նշում է, որ իրենք արմատական են, ավելին՝ չեն նեղսրտում ահաբեկչական խումբ որակվելուց, մի բան էլ դա գնահատում են որպես իրենց վարկանիշի բարձրացման հնարավորություն: Իհարկե, կարող ենք թե՛ այս, թե՛ այլ հայտարարություններին, օրինակ՝ Հայկական բարձրավանդակի վերանվաճման մասին, վերաբերվել որպես պարզապես իռացիոնալ քաղաքական տեքստերի: Բայց հաշվի առնելով այն դառը փորձը, որը Հայաստանը ճաշակեց 2016թ. հուլիսին, չենք կարող այդ իռացիոնալ հայտարարությունների մեջ վտանգ չտեսնել: Այն հանգամանքը, որ «Ծռերը» և նրանց աջակիցները թե՛ նախկինում, թե՛ հիմա գտնվում են մարգինալ վիճակում, չի նշանակում, թե նրանք չունեն ֆորս–մաժորների գնալու հնարավորություն: Ընդհակառակը՝ ծայրահեղությունների գնում են նրանք, ովքեր կորցնելու ոչինչ չունեն: Նրանց վերջին շրջանի հայտարարությունները, հատկապես արցախյան ուղղությամբ նրանց գործունեության մասին հնչող մտքերը լուրջ անհանգստության առիթ են ոչ միայն Արցախի, այլև Փաշինյանի համար: Ի վերջո, ակնհայտ է, որ «Ծռերը» խանդով են վերաբերվում հեղափոխությանը և Փաշինյանին, չնայած հենց նրանց շնորհիվ են հայտնվել ազատության մեջ: Այնպես որ, եթե Հայաստանում չստացվի մաս կազմել հեղափոխության կապիտալիզացիային, չի բացառվում, որ նրանք այդ փորձն իրականացնեն Արցախում: Փաշինյանի համար «Ծռերի» արցախյան գործունեությունն, ըստ այդմ, ունի, թե՛, այսպես ասած, քաղաքական, թե՛ պետական անհանգստության կողմեր: Մի կողմից՝ հայտնվում է ուժ, որը հավակնում է սաբոտաժով դառնալ քաղաքական վերնախավ, մյուս կողմից՝ այդ սաբոտաժի թիրախում Հայաստանի անվտանգության դարպասն է: Մանրամասն՝թերթի այսօրվա համարում:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am