Փաշինյանը ցանկանում է շոշափել հասարակության տրամադրությունը

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հերթական քայլերթի մասին, որի մեկնարկն այս անգամ տրվելու է Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ ռազմական ինստիտուտի դիմացից՝ դեռեւս չհստակեցված երթուղիով: Գործող իշխանության հրամանատարը նախքան քարոզարշավի մեկնարկը ցանկանում է շոշափել հասարակության տրամադրությունը, մոտավորապես հստակեցնել իրեն աջակցողների թիվը, եւ ըստ այդմ որոշել քարոզարշավին հնչեցվելիք ելույթների սրության աստիճանը: Եթե աջակիցների թիվը նվազում գրանցած չլինի, ապա վարչապետի պաշտոնակատարը քաղաքական դաշտը սեւերի ու սպիտակների չի բաժանի: Բայց եթե վերջինս եւ նրա կառավարությունից դժգոհողները շատ եղան ու քայլելու սիրտ չունեցան, ապա Նիկոլ Փաշինյանը հարթակից մի քանի անգամ մատ թափ կտա այսքան տարի ժողովրդին կեղեքած քաղաքական ու պետական գործիչների վրա:Նկատենք, որ նմանատիպ մի հանրահավաք էլ Փաշինյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ օգոստոսի 17-ին էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որի ժամանակ էլ նախկին իշխանության անդամներին, օլիգարխներին «ասֆալտին փռեց»: Արդյունքն ավագանու ընտրություններում ստացած 81 տոկոս վստահության քվեն էր:

Թեեւ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն օրերս հավաստիացրեց, թե կատարել է ժողովրդին տված բոլոր խոստումները, վերջին շրջանում հասարակության մեջ էական դժգոհություններ են առաջացել հանընդհանուր թանկացումների, «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում ամենատարբեր մարդկանց ընդգրկվելու, կառավարության ներկայացուցիչների անհավասարակշիռ հայտարարություների եւ այլնի առնչությամբ: Հնարավոր է, որ այս ամենն ազդի քայլերթի մասնակիցների թվի վրա, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի կրկնելու՝ քայլում ենք, քայլում ենք, քայլում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am