Որքան գումար հանգանակվեց «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում

Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 106 հազար 633 դոլար: Այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետեւաբար գումարը կարող է աճել, հաղորդում է «Արմենպրեսը»:

Հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարեւոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:
Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման եւ կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արեւային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արեւային էներգիայից կօգտվեն նաեւ Ասկերանի շրջանի բնակավայրերում: Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը: 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնի հանգանակված միջոցները, ինչպես միշտ, նպատակաուղղվելու են թե՛ Հայաստան, թե՛ Արցախ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թոշակառուն խայտառակեց Փաշինյանին․ «Ժողովրդի կաշին ու ոսկորն ա մնացել, մենք էլ ենք ուզում միս ուտենք» (video) «Նիկո՛լ, այ սատանա՛, դու քո գերեզմանը փորեցիր». Ասատրյան Դոն Պիպո (video) Ինչու՞ մինչև հիմա նախագահ չե՛ք, պահանջում եմ՝ վերադարձե՛ք․ քաղաքացին՝ Քոչարյանին (video) Իրանում կախաղան են բարձրացրել հունվարյան զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներին․ Tasnim Հերթական անհանգիստ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումների մասին դիմում ԿԸՀ-ին Գյուղացիների խնդիրները ոնց լուծել է, այդպես փայլուն լուծելու է Ռոբերտ Քոչարյանը (video) Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ Ձերբակալվածները երկվորյակ եղբայրներ են, ավագ դպրոցի աշակերտներ Պարոն Քոչարյա՛ն, Ձեր շնորհիվ ընտանիքով հետ եմ եկել Հայաստան․ քաղաքացի (video) Հարյուրավոր հասցեներում մինչև 6 ժամ լույս չի լինի «Էս թուրքի ծնունդները պատասխան տալո՞ւ են», «Ներում չի լինելու»․ քաղաքացին՝ Քոչարյանին (video) Նիկոլն ամեն ինչ անում է, որ մենք Հայաստանից գնանք, պարոն Քոչարյան, օգնեք մեզ․․․ (video) Կոչ ենք անում ակտիվորեն աջակցել մեր գաղափարներին մոտ ընդդիմադիր քաղաքական ուժերին Հերթով մտնելու ենք յուրաքանչյուրիդ ընտնիք ու բացատրենք՝ Նիկոլի սարսափելի պլանը․ Իշխան Սաղաթելյան (video) Թրամփի Air Force One oդանավի մոտ արձանագրված կասկածելի ԱԹՍ-ի պատճառով Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Ռոբերտ Քոչարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի վախերը (video) Միլիոնների «ա՞ճ», թե վիճակագրական մանիպուլյացիա. «Հետք» Մի մարդ չեք գտնի իմ ազգականներից, որին բարձր պաշտոնի եմ նշանակել․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, լավ լսիր՝բա որ 70% ռեյտինգ ունես,ինչի՞ ես հարձակվել ժողովրդի վրա․Քրիստինե Վարդանյան (video) Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց Ողբերգական ու շղթայական վթար՝ «Երասխի կալցևոյում», «Կամազ» է շրջվել, 1 մարդ մաhացել է, 1-ը՝ վիրավnրվել Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am