«Դժվար է ասել` արդյոք Մոսկվան կբավարարի՞ Երևանի` գազի սակագնի իջեցման ցանկությունը, քանի որ քաղաքական խնդիրներ կան». Սիմոնով

«Հայաստանի համար գազի սակագնի իջեցման հարցը կախված է Կրեմլի և Երևանի նոր իշխանությունների հաստատած քաղաքական կապերի որակից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններին:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ գազի սակագների նվազեցման  շուրջ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանում գազի սակագների փոփոխության մասին լուրերին պետք է սպասել 2019 թվականի  փետրվարին:
Նրա խոսքով, գազի սակագների իջեցման հարցերը  քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետի պաշտոնակատարը: Դրա կազմի մեջ են մտնում վարչապետի պաշտոնակատարի խորհրդականը, Էներգետիկայի նախարարության աշխատակիցները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ):
«Այս աշխատանքային խումբը պետք է քննարկի գազի ներկրման սակագների և գործող սակագների ձևավորման կառուցվածքային խնդիրները վերջնական սպառողների համար»,- ասել էր Բաղրամյանը: Ներկայումս Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազն արժե 150 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: «Եթե կարծեինք, որ ամեն ինչ նորմալ է՝ գնի հետ կապված, բնականաբար, որևիցե բանակցություն այսօր չէր լինի։ Այսինքն՝ եթե բանակցում ենք, նշանակում է՝ բանակցում ենք դեպի նվազեցման կողմը: Բայց այսօր բանակցությանը չվնասելու և հետագա ընթացքին բան չանելու համար, ես ուղղակի ձեռնպահ եմ մնում որևիցե կոնկրետ թվային արտահայտություններ անելուց»,- ընդգծել էր Գարեգին Բաղրամյանը։ Ըստ նրա, բանակցվում է և սահմանին հասնող, և բնակչին հասնող գազի գնի նվազեցման հարցը: Նշենք նաև, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր գազի սակագների իջեցման հարցը, որից հետո նշել էր, թե ՌԴ նախագահը տեղյակ չէ Հայաստանի բնակչին հասնող գազի գնից: Կոնստանտին Սիմոնովի խոսքով՝ գազի սակագինը բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում քաղաքական սակարկությունների առարկա է եղել: Ուստի, ըստ նրա՝ Հայաստանը բացառություն չէ, գազի սակագնի  իջեցման հարցն ունի քաղաքական, ինչպես նաև տնտեսական բաղադրիչ: Նրա խոսքով, ներկայումս դժվար կլինի վստահաբար նշել, թե Մոսկվան կբավարարի՞ Երևանի ցանկությունը, քանի որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց ամենալավ փուլում չեն: «Ամեն բան կախված է լինելու նրանից, թե ինչպես կավարտվի ներկայիս փուլը, որը ես կորակեի՝ որպես աուդիտ հարաբերություններում, երբ կողմերը վերանայում են իրենց հարաբերությունները բոլոր ոլորտներում, Մոսկվան փորձում է լսել նոր իշխանությունների տեսլականը, որը նախորդներից տարբերվում է, այլապես այս փուլի կարիքը, ըստ իս, չէր լինի: Տեսնում ենք, որ բազմաբնույթ խնդիրներ կան նաև ՀԱՊԿ-ում, որոնք, իմ կարծիքով, դեռ երկարաձգվելու են, քանի որ խոսքը միայն մեկ խնդրի մասին չէ: Ուստի կարծում եմ` սակագնի հարցում ավելի մեծ կանխատեսելիություն կլինի այն ժամանակ, երբ վերանայման գործընթացն ավարտվի, և ներկայումս երևակվող խնդիրները  երկկողմ և  եվրասիական հարթությունում լուծվեն: Ի դեպ, Հայաստանը Ռուսաստանից էժան գազ ստացող եզակի երկրներից մեկն է, և գազի գինը Հայաստանի դեպքում թանկանում է սահմանից հետո, այսինքն` «Գազպրոմ Արմենիայի» կողմից, այսինքն` այս հարցն ունի նաև հայաստանյան պատասխանատուներ, և միայն «Գազպրոմը» չէ պատասխանատու բնակչին այդ գնով հասնող  գնի համար: Ուստի պետք է Հայաստանում նաև պարզել, թե ինչու է այդքան թանկանում սահմանին 150 դոլարով հասնող գազը, և ինչպես է հնարավոր  կրճատել այն ծախսերը, որոնք նման գին են ձևավորում, կամ որքանով է այդ գինը հիմնավորված: Այնուամենայնիվ, ինչպես տեսնում եմ, հայկական կողմը բանակցում է այս 150 դոլարն իջեցնելու շուրջ, և, եթե լուծվեն քաղաքական խնդիրները, ապա Ռուսաստանը կարող է դիտարկել, թե արդյոք  հնարավոր է ծախսերի տեսանկյունից նոր գին ունենալ, թե ոչ` աջակցելով նաև լոկալ կազմակերպության ծախսերի փոխհատուցման հարցում: Քաղաքական խնդիրների լուծման դեպքում հնարավոր է արդյունավետ բանակցություն գազի սակագնի իջեցման շուրջ: Այդ ամենի համար կարիք կլինի վերանայել կամ փոփոխել ներկայումս գործող պայմանագիրը»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am