«Դրա համար էլ «դուգինները», «սավելևները», «կորոտչենկոները» բավական թանկ ծախվում են Ալիևին...». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է ազատագրված 5 շրջաններն Ադրբեջանին «հանձնողը» և որքա՞ն արժի Բաքվի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Երեկ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ները, մեծ ջանադրությամբ, տարածեցին ռուսաստանյան «Նացիոնալնայա օբորոնա» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հարցազրույցն ադրբեջանական, իսկ ավելի ճիշտ է ասել` ալիևյան կայքերից մեկին... Զարմանալին այն է,որ հայաստանյան ԶԼՄ-ներն առանց ուսումնասիրելու Կորոտչենկոյի «ով» լինելը, ակամայից հարթակ տրամադրեցին վերջինիս՝ ադրբեջանամետ զառանցանքները հայաստանյան ԶԼՄ-ների միջոցով տարածելու համար... Իսկ Կորոտչենկոյի «ով» լինելը շատ վաղուց բացահայատված է. Իգոր Կորոտչենկոն ադրբեջանական լոբբիստ է և սնվում է Ալիևի նավթադոլարներից... Եթե նախկինում սույն ծախու կերպարը բավական զգույշ էր գործում և բացահայտ չէր գովազդում պաշտոնական Բաքվի հետ իր կապերը, ապա ամեն ինչ փոխվեց սույն թվականի հուլիսի 1-ին, երբ վերջինս իր պես մի խումբ ադրբեջանական լոբբիստների հետ, որոնց մեջ էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Եզուբովը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, եվրասիական գաղափարախոսության ջատագով Ալեքսանդր Դուգինը, քաղաքագետ Եվգենի Բախրևսկին և այլք, ակտիվ մասնակցություն ունեցավ «Ադրբեջանը՝ Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում» այսպես կոչված միջազգային կոնֆերանսին, որը պաշտոնական Բաքուն կազմակերպել էր Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ շփման գծին մոտ՝ Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում, որն ազերիական քարոզչամեքենայի կողմից ներկայացվում է որպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայերից ազատագրված գյուղ... Հավելեմ, որ ազերիների կողմից այդ ժամանակ գրավված 800 հեկտարի մեջ այդ գյուղը չի մտնում, քանի որ 2016-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ազերի ասկյարները ոչ մի բնակավայրի չեն տիրացել և Չոջուխ Մարջանլին եղել է Բաքվի վերահսկողության տակ... Միայն այն, որ Կորոտչենկոյի նմանը մասկակցել է այդ «կոնֆերանսին» բավ էր, որ դրա զառանցանքները չթարգմանվեին հայերեն և չտարածվեին հայկական մամուլում... Կորոտչենկոն արտահայտելով «Առաջին փուլում 7-ից 5 շրջանների Ադրբեջանին հանձնելու և այդ շարջաններում ՀԱՊԿ խաղարարար ուժեր տեղակայելու, ինչպես նաև այդ շրջանները Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շրջափակումը վերացնելու, հետագայում մնացած 2 շրջանները Բաքվին նվիրելու և վերջինիս կողմից Հայաստան-Արցախ ցամաքային կապն ապահովելու» մասին մտքերը, իրականում ասել է այն, ինչ իրեն հրահանգել են Ալիևի աշխատակազմից... Ինչպես միշտ, Բաքուն բազում գործիչների` այդ թվում նաև իր կողմից գնված օտարերկրյա գործիչ-գործիքների, միջոցով արտահայտում է այն, ինչ շատ դեպքերում չի կարող բացահայտ ասել ԱԳՆ-ի, ՊՆ-ի կամ էլ նախագահի աշխատակազմի մակարդակներով... Այս անգամ Կորոտչեկոյին էր վերապահված համապատասխան մայրաքաղաքներին և հատկապես Մոսկվային տեղեկացնել, թե ինչ գնի դիմաց է Իլհամ բաբան պատրաստ մտնել ՀԱՊԿ... Այո՛, այդ հայտարարության մեջ ոչ այդքան կարևոր էր 7-ից 5 շրջանների հանձնման մասին տեղեկությունը, քանի որ այդ մասին վերջին տարիներին տարին մի քանի անգամ պաշտոնական Բաքուն տարբեր մակարդակներով մեզ և շահագրգիռ կողմերին, հասկացնում է, որքան այն, որ ապշերոնյան բռնապետը որպես խաղաղարարներ Արցախյան հակամարտության գոտում տեսնում է ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներին... Բաքում հենց Կորոտչենկոյի միջոցով էլ այս մեսիջը տարածեց, որին, չգիտես` ինչու և ամենակարևորը՝ անվճար, միացան նաև հայաստանյան ԶԼՄ-ները... Ի դեպ, Բաքվի սույն լոբբիստի ինքնակենսագրությունում կա բավական հետաքրքրաշարժ «մութ էջ»... 1994-ին 34-ամյա գնդապետ Կորոտչենկոյին վռնդել են ռուսական բանակի Գլխավոր շտաբից, որտեղ նա ծառայել է... Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների` Կորոտչենկոն «դադարել է բարոյական և հոգեբանական հատկանիշներով համապատասխանել զբաղեցրած պաշտոնին...»: Հ.Գ.Բաքվում վաղուց են հասկացել, որ այն ինչ ասում են ազերի-թուրքերը, հայկական ԶԼՄ-ները դա չեն տարածում, բայց եթե նույն միտքն արտահայտում են Բաքվի կողմից գնված «իմպորտնի» գործիչ-գործիքները, ապա դա շատ արագ տարածվում է հայաստանյան ԶԼՄ-ների կողմից...Դրա համար էլ «դուգինները», «սավելևները», «կորոտչենկոները» և այլք բավական թանկ ծախվում են Ալիևին...»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am