Արթուր Ղազինյան. Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ փոքրամասնությունների ակտիվությունը զսպելու համար.Panorama.am

Միասեռականներն ու նրանց թեման Հայաստանում ակտիվացել են։ Նրանք համբուրվում են Երևանի կենտրոնում, արձանների ֆոնին, տեսանկարահանում ու տարածում՝ քարոզելով իբր հավասար իրավունքներ։ ԼԳԲՏ ներկայացուցիչներին անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում՝ նրանց ակտիվացման համար անուղղակի մեղադրելով ՀՀԿ-ին։ Նա մասնավորապես նշեց. «ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ միևնույն ժամանակ ակտիվ պայքարում են այդ երևույթի դեմ։ Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի։ Երբ ՀՀ մի քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, ի՞նչ պետք է անենք նրան։ Ասեք՝ սպանո՞ւմ ենք, գնդակահարո՞ւմ ենք, քառատո՞մ ենք, արտաքսո՞ւմ ենք Հայաստանից։ Էդ մինչև մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել, հա՞։ 2000 թվականի սկզբին ՀՀԿ-ի ամենածաղկուն շրջանում հրապարակվել է նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում։ Այն ժամանակ այս նույն մարդիկ չգիտես ինչի ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»։ Փաշինյանին ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հուշեց, թե ինչպես կարելի է վարվել։ Սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ակտիվացման պատճառների, ձեռնարկելիք քայլերի, այդ հարցում իշխանության պատասխանատվության մասին Panorama.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ։ Վերջինը խնդրում է կարծիքն ընդունել նախնական քաղաքական դիրքորոշում այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման առումով։ Հարց-Ինչո՞ւ ակտիվացան այդ համայնքի ներկայացուցիչները։ Պատասխան-Նախ ասեմ, ինձ համար փոքրամասնությունները նույնն են՝ անկախ այն բանից դրանք կլինեն կրոնական, ազգային, սեռական կամ ցանկացած այլ բնույթի։ Ելակետային պետք է համարել հասարակության ներքին համերաշխության մթնոլորտը, որտեղ մեծամասնությունը կհարգի փոքրամասնությանը, իսկ փոքրամասնությունը կհարգի մեծամասնությանը։ Չէի ցանկանա տարանջատել սեռական փոքրամասնություն, թե կրոնական փոքրամասնություն... Հարց-Ինչո՞ւ ենք տարանջատում, որովհետև հասարակությունը մի քիչ ավելի սուր է արձագանքում սեռական փոքրամասնության ակտիվությանը։ Պատասխան-Ներողություն եմ խնդրում, ուզում եմ հիշեցնել, որ մեծամասնություն-փոքրամասնություն փոխգործակցության ընդունելի ձևաչափը ներքին հասարակական համերաշխության բարենպաստ մթնոլորտն է։ Ինձ անհանգստացնում է ոչ այնքան փոքրամասնությունների իրավունքների չափից դուրս գովազդումը, այլ դրա հետևանքով մեծամասնության հնարավոր ագրեսիվ արձագանքը ու դրա արդյունքում հասարակության մեջ կոնֆլիկտոգեն իրավիճակի առաջացումը։ Ինձ ահավոր մտահոգում է հասարակության հնարավոր ֆրագմենտացիան, ինչը կարող է հանգեցնել ներքին կոնֆլիկտների։ Այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am