Այն մարդիկ, ովքեր մեկուկես տարի առաջ պտտվում էին ՀՀԿ-ի շուրջը, այժմ իրենց օգնությունն են առաջարկում «Իմ քայլի» թեկնածուներին

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր մի պահ հիշեցի, որ մեկուկես տարի առաջ, երբ նախապատրաստվում էինք 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին, Դավթաշենի մեր (ՀՀԿ թեկնածուի) շտաբում ասեղ գցելու տեղ չկար։ Հարյուրավոր մարդիկ էին գնում-գալիս, հետաքրքրվում, իրենց օգնությունը առաջարկում.... Այսօր ես կրկին նույն տեղում եմ՝ Դավթաշենի ՀՀԿ գրասենյակում, Վիգեն Սարգսյանի նախընտրական շտաբի աշխատանքներով եմ զբաղված։ Եվ ինձ բռնեցի մտքի վրա, որ այն մարդիկ, ովքեր մեկուկես տարի առաջ պտտվում էին մեր կողքերը, այսօր խուսափում են անգամ մեր գրասենյակի կողքով անցնել։ Համոզված եմ, որ նրանցից շատերն այսօր պտտվում են ՔՊ գրասենյակների շուրջ, իրենց օգնությունն առաջարկում «Իմ քայլի» թեկնածուներին, շողոքորթում... Տհաճ է այս ամենը, ինչ խոսք։ Մանավանդ, երբ գիտես՝ իրականում ով ով է, ում համար ժամանակին ինչ ես արել... Տհաճ է, բայց ոչ անսպասելի։ Մեր իշխանության սխալներից մեկը հենց սա էր, որ նման մարդկանց 200 մետրից հեռու չէինք պահում։ Նույն սխալն այսօր անում է ներկայիս իշխանական ուժը։ Բայց դա, ինչ խոսք, իրենց գործն է։ Մեր թիմն այսօր փոքրաթիվ է, բայց ավելի ուժեղ, որովհետև պատեհապաշտներից ու շահամոլներից ազատվել ենք։ Մեզ հետ մնացել են սկզբունքային, նավը չլքող, պաշտոնի համար սեփական արժեքներին չդավաճանող մարդիկ։ Մեր «դուխը» տեղն է, տրամադրությունը՝ բարձր, ու այս անգամ էլ ընտրություններին գնում ենք որպես ընդդիմություն, ինչն ավելի հետաքրքիր է։ Ինձ հետաքրքիր է, թե քանի՞ հոգի են մնալու այսօրվա իշխանական թեկնածուների կողքին, երբ նրանք էլ իշխանության չեն լինի։ Բայց դա էլ իրենց խնդիրն է։ Իմ խնդրանքը ու գործը իմ հարազատ դավթաշենցիների հետ է։ Ինչ եմ ուզում խնդրել. Դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, մի օր ձեր ժամանակից մի կես ժամ տրամադրեք և ինքներդ ձեզ համար փորձեք ամփոփել վերջին ամիսներին տեղի ունեցածը, սոցիալ-տնտեսական փոփոխությունները, քայլերը, հնչած հայտարարությունները, տարբեր մարդկանց, այդ թվում՝ ձեր ճանաչած մարդկանց վարքագիծը և այլն։ Մի պահ կտրվեք այլոց կարծիքներից, հոդվածներից, ելույթներից, և ինքներդ փորձեք վերլուծել ամեն ինչը։ Իսկ քվեախցիկում, երբ ձեզ կտան տարբեր ուժերի քվեաթերթիկները, մի պահ աչքի անցկացրեք բոլորի առաջին համարներին և ինքներդ ձեզ հարց տվեք՝ կա՞ արդյոք մեկը, ով ավելի պրոֆեսիոնալ է, ավելի քաղաքակիրթ, ավելի գիտակ, ավելի փորձառու ու Հայաստանի համար ավելի շատ բան արած մարդ, քան ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը։ Ճի՞շտ կլինի արդյոք, որ ԱԺ-ում լինեն մարդիկ, որոնք ոչ մի վաստակ չունեն՝ բացի Նիկոլ Փաշինյանի հետ քայլելուց ու փողոց փակելուց, և չլինի Վիգենի նման գործիչը՝ թեկուզ ընդդիմադիր կարգավիճակով։ Մի պահ այս ամենի մասին մտածեք, հետո ընտրեք նրան, ում ցանկանում եք։ Կարծում եմ, մեծ բան չեմ խնդրում։ Նաև խնդրում եմ՝ մեկնաբանություններ մի գրեք, որովհետև քննարկումների մեջ մտնելու ցանկություն չունեմ։ Համարեք, որ բարձրաձայն մտածում եմ, ու ոչ ոքի իմ կարծիքը չեմ պարտադրում»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am