Այսօրվանից շրջանառության մեջ դրվեցին երրորդ սերնդի երեք անվանական արժեքով թղթադրամները

Հայկական դրամի թողարկման 25-ամյա հոբելյանի առիթով՝ նոյեմբերի 22-ից կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամներ։ Իսկ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կլինեն դեկտեմբերի 25-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար: Դրանց շրջանառությամբ, սակայն, հին թղթադրամները կիրառությունից դուրս չեն գա՝ մինչև բնական մաշվածություն ստանալը: Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ սկզբնական շրջանում տերմինալները չեն կարող ընդունել նոր թղթադրամներով կատարվող վճարումները՝ մինչև ծրագրային հարցը կլուծվի: Եվրոներ թողարկող գերմանական ընկերության կողմից տպագրված նոր թղթադրամները հայկական շուկայում 3-4 անգամ ավելի երկար կծառայեն, քանի որ եռաշերտ են՝ բաղկացած թղթից և պոլիմերային նյութերի համակցությունից։ Ի դեպ, ՀՀ գլխավոր դրամատունը մեկ տարի առաջ՝ 2017 թվականի հենց այս օրն էլ ներկայացրեց նոր կոմպոզիտային թղթադրամների էսքիզները: 1 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2 000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5 000-ը` Վիլյամ Սարոյանի, 10 000-ը` Կոմիտասի, 20 000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50 000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին` հատված հուշարձաններից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից: 1993 թվականին հենց այդ օրը ազգային արժույթի ներդրմամբ Հայաստանում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am