«Կոչ եմ անում վարչապետին, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ի նիստին մասնակցի ոչ թե ինքը, այլ նախագահը ». Դավիթ Շահնազարյան

«Արտաքին քաղաքականությունը ոչ թե նրա համար է, որ նորանոր հակառակորդներ ու թշնամիներ ձեռք բերես, այլ որպեսզի կարողանաս թշնամուն դարձնել հակառակորդ, հակառակորդին` չեզոք, չեզոքին` համակիր, համակիրին` բարեկամ, իսկ բարեկամին էլ դաձնել դաշնակից: Իշխող վարչախմբի համամասանական ցուցակի հինգերորդ տասնյակում ընդգրկված է մի մարդ, ով այդ թիմում բոլորից լավ է տիրապետում արտաքին քաղաքական ու տնտեսական հարցերին, և ես կխնդրեի, որ նա այս պարզ իրողությունը բացատրեր վարչապետի պաշտոնակատարին: ՀԱՊԿ-ի վերջին հանդիպմանը, Հայաստանը  խախտել է կոնսենսուսը:

Արտաքին հարաբերություններում կոնսենսուս խախտելը կատարյալ թուլության նշան է, որովհետև դա նշանակում է` փաստարկ չունես, իրավունք ես կիրառում: Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում չի պահպանելու գլխավոր քարտուղարի պաշտոնը, օգոստոսից գիտեին բոլորը, այդ թվում` ներկայիս իշխանությունները, և ակնհայտ է, որ դեկտեմբերի 6-ին դա նույնպես չի լինելու, բայց հիմա իրավիճակը շատ է սրվել:Ղազախստանի ու Բելառուսի նախագահներից Նիկոլ Փաշինյանի` պատասխան պահանջելու վերաբերյալ արված հայտարարությունները ոչ մի կապ չունեն դիվանագիտության հետ, և սխալ է հեղափոխականությունը բերել Կառավարություն և առավել ևս` արտաքին հարաբերությունների ոլորտ»,- «Արարատ» Հ/Ը եթերում հայտարարեց ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը:
«Ասվում է, որ այս հարցում Ռուսաստանը կառուցողական դիրք է պահպանում, բայց պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը երկրների խումբ է, որոնք Ռուսաստանի հետ ունեն հատուկ հարաբերություններ, և մեղադրել այդ երկու երկրներին ու ասել, որ Ռուսաստանը կառուցողական դիրքորոշում ունի, չի կարելի: Մենք պետք է հասկանանք, որ դեկտեմբերի 6-ին այդ մթնոլորտում հարաբերությունները կարող են վերջնականապես խզվել: Այս իրավիճակում ես կոչ եմ անում վարչապետին, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ի նիստին մասնակցի ոչ թե ինքը, այլ Հանրապետության նախագահը, որովհետև Արմեն Սարգսյանն ունի հսկայական փորձ, դիվանագիտական հարաբերություններ և այդ մթնոլորտը կարող է լիցքաթափել:Այս հարցը լուծելու համար պետք է օգտագործել նաև այս իշխանափոխության մեջ առանցքային դեր ունեցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները »,-հավելել է Դավիթ Շահնազարյանը: Ըստ Դավիթ Շահնազարյանի`արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ և արդյունավետ: Արդյունավետություն արդեն չկա, բայց լարվածությունը թոթափելու համար պետք է օգտվել իր` արդեն նշած տարբերակներից ՀԱՊԿ-ը վերջնականապես Ադրբեջանին չհանձնելու համար:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am