Մահացել է ՌԴ ԳՀՎ-ի ղեկավար Իգոր Կորոբովը
Կյանքի 63-րդ տարում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կորոբովը, հայտնում են երկրի Պաշտպանության նախարարությունից: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Պաշտպանության նախարարությունը ցավակցություններ է հայտնում Կորոբովի հարազատներին և մտերիմներին:
