Ընտրարշավը՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան շուրջ

«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, «Իմ քայլը» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տեղերում անցկացնելու է խիստ համամասնական սկզբունքով: Հարցն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց անկարևոր է, թե տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից ով ինչքան ձայն կհավաքի. առաջնայինը դաշինքի ստացած տոկոսներն են: «Մյուս կողմից, նա հիանալի գիտակցում է, որ նշյալ թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը ինքնուրույն հազիվ թե շոշափելի քվեներ ստանա, իսկ դա կարող է մեծապես նվազեցնել դաշինքի ստացած տոկոսները, և որ իրենց հաջողության միակ գրավականը իր անձն է: Ուստի, մեր տեղեկություններով, հրահանգված է բոլորին՝ իրենց քարոզարշավն անցկացնել բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան միջոցով: Մեխանիզմը հետևյալն է. ընտրողներին ուղղակի տեղեկացնել, որ «Նիկոլի քվեաթերթիկը» թիվ այսինչն է, միայն դրանից հետո հավելել, որ երկրորդ էջում նշումի տեղ կա, եթե նեղություն չէ, մի նշան դրեք այնտեղ այս կամ այն թեկնածուի օգտին: Ավելին, մեր տեղեկություններով, դաշինքի կենտրոնական շտաբում հետևելու են բոլոր թեկնածուների ամեն մի քայլին, ամեն մի շարժին, ամեն մի խոսքին: Տարածքային թեկնածուներին նաև հրահանգված է նախընտրական քարոզչական բուկլետների մեջ անպայման զետեղել Նիկոլ Փաշինյանի նկարը, եթե ոչ առաջին էջում՝ թեկնածուի նկարի հետ, ապա առնվազն հաջորդ իսկ էջի ամենավերևում», - գրել է թերթը:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am