«Ախր ինչո՞ւ...». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի Նիկոլ Փաշինյան, ախր ինչո՞ւ Դուք քարոզարշավի երթի համար ընտրեցիք նոյեմբերի 24-ը: Հենց այն օրը, երբ մենք ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ժամը 12-ին սկսում ենք «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» գիտա-գործնական գիտաժողովը: Հիմա ո՞ր լրատվամիջոցը կգա լուսաբանելու մեր գիտաժողովը, երբ Դուք փողոցները հեղեղելու եք հեղափոխականներով: Այլ բան կլիներ, եթե Դուք քայլերթով գայիք մասնակցելու գիտաժողովին, որի ծրագիրը ներկայացվում է ստորև: Կգա՞ք, կմասնակցե՞ք: Հավատացեք, որ ադրբեջանահայ փախստականների չլուծված խնդիրների լուծումներում, թե արտաքին, թե ներքին քաղաքական օրակարգում նույնպես հեղափոխական փոփոխություններ են պետք: Լրատվամիջոցներին սպասում ենք «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» 12.00- Գիտաժողովի բացումը: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյան Առաջին նիստ. «Ադրբեջանահայերը ԽՍՀՄ փլուզման լաբիրինթոսում: Ադրբեջանի հայաթափումը: Նիստը վարում է Պավել Ավետիսյանը 12.10-12.25- Զոլյան Սուրեն, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Սումգայիթյան ջարդերը և Խորհրդային Միության Փլուզումը: 12.25-12.40-Մարության Հարություն, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, Սումգայիթյան ոճրագործությունների իրականացման, պատասխանատուների բացահայտման, սատարման և պատժի ժողովրդական ընկալումները: 12.40-12.55- Մելիքյան Ռուբեն, Բեգլարյան Արտակ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայ փախստականության խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ՝ որպես մարդու իրավունքների զանգվածային ու շարունակական ոտնահարում, և դրա հետևանքների ընթացիկ դրսևորումները Արցախում: 12.55-13.10-Հակոբյան Արսեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Էթնիկ բռնությունը, համակեցությունը և փոխանակումը ղարաբաղյան կոնֆլիկտի ժամանակ: 13.10-13.25-Խառատյան Հրանուշ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Բնակչության փոխանակություն, թե՞ փախուստ: Փախստականների ինտեգրացիայի պրոբլեմները ՀՀ-ում: 13.25-13.40- Հարցեր, քննարկում 13.40-14.00-Սուրճի ընդմիջում Երկրորդ նիստ: «Ադրբեջանահայ փախստականների խնդիրները Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգում»: Նիստը վարում է Հրանուշ Խառատյանը: 14.00-14.15 - Պողոսյան Գևորգ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Ադրբեջանահայ փախստականներ՝ ևս մեկ մոռացված հանրություն: 14.15-14.30- Հակոբյան Ալեքսան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Ադրբեջանահայ փախստականների բնաւորման մի փորձի մասին. Միջնաւան: 14.30-14.45-Քոչարյան Շավարշ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Փախստականության խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: 14.45-15.00- Ղազարյան Արմեն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն, Ադրբեջանից բռնագաղթված անձանց խնդիրներն ու լուծման հեռանկարները. երկրորդ հայացք: 15.00-15.15- Ավագյան Մարիամ, Ադրբեջանահայ փախստականների համագումարի համակարգող, Ադրբեջանահայության մշակութային արժեքների թանգարանի նախագիծ: 15.15-15.30- հարցեր, քննարկում 15.30-15-40 – Գիտաժողովի արդյունքների ամփոփում, փակում»:

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am