Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել՝ հայրենիքը բաժանելով սև-սպիտակների, դա քաղաքացիական պատերազմի սկիզբ է. Վիգեն Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ խոսելով լրագրողի այն դիտարկման մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքական դաշտը «սև ու սպիտակ է, ով մեզ հետ չի, մեր դեմ է», ինչին ի պատասխան պաշտպանության նախկին նախարարը նրան անվանել է «բիգուձիավոր տղամարդ», «գավառական ծաղրածու»: «Հայկ Մարությանն ասել էր՝ ով մեր հետ չի, թշնամի է: Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել՝ հայրենիքը բաժանելով սև-սպիտակների: Ասել է, որ ով իր կողքը կանգնած չէ, թշնամի է: Դա քաղաքացիական պատերազմի սկիզբ է: Հայկ Մարությանը մտավորականի համբավ է փորձում ունենալ, և ես դրան եմ պատասխանել ու ճիշտ եմ արել»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Դիտարկմանը, թե նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանին էլ Սարգսյանն ասել էր, որ «իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել առանց հայհոյանքի», վերջինս ասաց. «Զարուհի Փոստանջյանը երկրի գլխավոր հրամանատարին, երկրի իշխող ուժին մեղադրում է պատերազմ հրահրելու ու դրա համար փող հավաքելու մեջ»: Խոսելով «Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանի հայտարարության մասին, թե ընդդիմությունն անցնում է չափ ու սահմանը, անձնական վիրավորանքներ հասցնում, Վ. Սարգսյանն ասաց, որ Ա. Սարգսյանի տեսակետը օբյեկտիվ չէ, դա իր կարծիքն է, որի դեմ ինքը բան չունի: Անդրադառնալով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա ապրում է իր հարազատներից մեկի առանձնատանը: Հարցին՝ ինչո՞ւ հայտարարություններով հանդես չի գալիս, նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը բավական քաղաքական փորձ ունի՝ որոշելու համար, թե երբ է արտահայտվում: Իսկ այն հարցին, թե Սերժ Սարգսյանը մնալո՞ւ է քաղաքականության մեջ, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Նրա մնալը քաղաքականության մեջ կախված է առաջիկա համագումարից: Նա ապրիլի 23-ին հայտարարել է, որ այս պահին հեռանում է»: Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև իր գրառումները հավանություն տվող ֆեյսբուքյան օգտատերերին, որոնք, ըստ «Իրազեկ քաղաքացի» միավորման, կեղծ են: Նա ասաց, որ դա սուտ է: «Կեղծ օգտատերերի մասին խոսելիս ասեմ, որ Դանիել Իոաննիսյանը շատ մեծ բազա ունի նայելու այսօրվա իշխող ուժի աջակիցների մեջ՝ «Зона Позитива» և այլ տեղեր: Եթե «Ֆեյսբուքը» մարդկանց կարծիք հասցնելու ձև է, ինչո՞ւ պետք է վճարեմ մեկին, ով կեղծ օգտատեր է, ու իմ կարծիքը հասցնեմ իրեն: Դա չի աշխատում, հոդվածները կարդում են ըստ բովանդակության, ոչ թե լայքերով»,- նշեց Վ. Սարգսյանը: ՀՀԿ ընտրացուցակի առաջին համարն ասաց, որ պոպուլիզմը 21-րդ դարի վտանգներից է: Հայաստանի կառավարությունը, ըստ նրա, բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք 6 ամսում չեն կատարել:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am