Լուկաշենկոն ասում է այն, ինչի մասին մտածում են Մոսկվայում. Սերգեյ Մարկով

Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Բելառուս լայնորեն մեկնաբանվում է և ռուսական, և բելառուսական, և հատկապես ադրբեջանական մամուլի կողմից։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական մամուլում մեկնաբանողների շարքում բավական ակտիվ են ռուս փորձագետները։ Հերթականը Սերգեյ Մարկովն է, ում հայաստանյան հասարակությունը ճանաչում է, թերևս, որպես ոչ այնքան հայանպաստ գործչի կամ փորձագետի։ Ու թեև պաշտոնապես այս մեկնաբանությունները պաշտոնական դիրքորոշում չեն հայտնում, սակայն կարևոր են հասկանալու համար տրամադրությունները և մոտավոր կերպով գոնե հասկանալու համար Բաքու-Մոսկվա կամ Բաքու-Մինսկ ուղղություններով փոխանակվող մեսիջները։ Եվ այսպես, ռուս փորձագետ Սերգեյ Մարկովը, ով հանդիսանում է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, կարծում է, որ Իլհամ Ալիևի այցը Բելառուս տեղի ունեցավ հայ-բելառուսական և հայ-ռուսական հարաբերությունների ակնհայտ վատթարացման ֆոնին։ Այս մասին նա ասել է «Москва-Баку» կայքի հետ զրույցի ընթացքում։ Ընդ որում, ըստ փորձագետի, հարաբերությունների այդ վատթարացումը հայկական նոր ղեկավարության մեղքով է, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխգործակցել ԵՄ-ի հետ ի վնաս Ռուսաստանի և Բելառուսի շահերի։ «Փաշինյանը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն ակվիտորեն «խաղեր է տալիս» ԵՄ և ամերիկացիների հետ»,- մասնավորապես ասել է Մարկովը։Անդրադառնալով Երևանի և Մինսկի միջև եղած ներկայիս առճակատմանը, որը գոնե այդպիսի տպավորություն է թողնում, Մարկովը ասել է, թե իրականում դա ոչ թե Երևանի ու Մինսկի առճակատումն է, այլ Երևանի և Մոսկվայի։ «Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն հատուկ ոճով ասում է այն, ինչի մասին մտածում են Մոսկվայում։ Եվ դա Նիկոլ Փաշինյանին խիստ նյարդայնացնում է։ Նյարդայնացնում է Փաշինյանին նաև այն, որ և Բելառուսը, և Ռուսաստանը ունեն շատ լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ»,- նկատել է ռուս քաղաքագետը։ Մեկնաբանելով Ալիև-Լուկաշենկո հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահի այն միտքը, թե բելառուսա-ադրբեջանական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրի դեմ, և իրենք չունեն ու չեն ունենալու երբեք փակ կամ գաղտնի թեմաներ, Սերգեյ Մարկովը նշել է, որ սա Ալիևի ու Լուկաշենկոյի պատասխանն է Հայաստանին։ «Այստեղ ուղերձն այն է, որ և Բելառուսը, և Ադրբեջանը Հայաստանի դեմ չեն։ Սա դիվանագիտական պատասխան էր։ Սակայն այսպես թե այնպես Հայաստանի հետ հարաբերություններում նեգատիվն առկա է, ինչը պայմանավորված է Հայաստանի նոր ղեկավարության աշխարհաքաղաքական կոպիտ սխալներով»։ Չափազանց հետաքրքիր է ռուս քաղաքագետի անդրադարձը ՀԱՊԿ հետ Բաքվի համագործակցության ցանկության հետ կապված։ Այստեղ փորձագետ Մարկովը կարծում է, որ Բաքուն լավ է հասկանում աշխարհաքաղաքական մթնոլորտը և փորձում է ամրացնել իր դիրքերը նաև ՀԱՊԿ հետ գործակցության փափուկ ձև որոնելով, որպիսին կարող է լինել ասենք գործընկեր պետության կարգավիճակը։ «Բելառուսը ուրախ կլիներ, որ Ադրբեջանը նման կարգավիճակ ստանար։ Սակայն խնդիրը այն է, որ Հայաստանը ոչ միայն արգելափակում է այդ հնարավորությունը, այլ նաև արգելափակում է ՀԱՊԿ կանոնադրության ցանկացած փոփոխություն, որը կարող էր նման ելքի հանգեցնել և Բաքվի համար նման կարգավիճակը դարձներ հասանելի»։ Նման կեցվածքը մասնագետը որակել է ոչ կառուցողական։ hraparak.am

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am