Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ. պնդում է Փաշինյանը

Եթե հիշում եք, շատ էր քննարկվում, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել, եւ ըստ էության, կառավարության մեկնաբանությունը հետեւյալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսությունը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում եւ տեղի է ունենում տնտեսական կառուցվածքի փոփոխություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, արդեն հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանությունը հիմնավոր է, որովհետեւ սեպտեմբերի անկումից հետո մենք հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել: «Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության մասին է: Մենք հոկտեմբերին ունենք արդյունաբերության 8,1 տոկոսանոց աճ, որը տեղի է ունեցել արտադրության, այլ ոչ թե հանքարդյունաբերության հաշվին: Սա մեզ համար բավականին լավատեսական եւ ուրախացնող ցուցանիշ է, միեւնույն ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերի՝ հոկտեմբերին ունեցել ենք արտահանման 12 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մեր կանխատեսած եւ բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում: Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե մենք մտադիր ենք անտեսել հանքարդյունաբերությունը, կամ մենք չենք կարեւորում գյուղատնտեսությունը, բայց մեր առաջ հստակ խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը պետք է տեղի ունենա միջազգային լավագույն բարձր չափանիշներին համապատասխան եւ կանխատեսելի լինի շրջակա միջավայրի եւ մեր երկրի ազգային ու տնտեսական շահերի պաշտպանության առումով: Եվ գյուղատնտեսության մեջ մենք մտադիր ենք լրջորեն աջակցել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այնպիսի տեխնոլոգիաների, որոնք որեւէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա մեր գյուղատնտեսական արտադրանքի էկոլոգիական առումով մաքրության եւ ընդունելիության վրա, բայց միեւնույն ժամանակ մեր գյուղատնտեսությունն այդպիսի մեծ կախվածություն չի ունենա, օրինակ՝ եղանակային պայմաններից եւ գաղտնի կերպով Հայաստան սպրդած վնասատուներից»,-ընդգծեցլ է Փաշինյանը:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am