Որքա՞ն կդիմանա «Իմ քայլը» դաշինքը (տեսանյութ)

Հետսովետական Հայաստանի խորհրդարանական առաջին ընտրությունները տեղի ունեցան 1995-ին: Այդ փուլից սկսած մեր քաղաքական կյանքում ներմուծվեց քաղաքական դաշինքների «ինստիտուտը»: Հատկանշական է, որ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշինքները մշտապես փլուզվել են: Փլուզվել են, քանզի ձևավորված են եղել ոչ թե գաղափարի կամ ընդհանուր սկզբունքների, այլ տվյալ պահին ուժեղ կուսակցության կամ անհատի շուրջ: Հետմայիսյան Հայաստանը զերծ չի մնացել դաշինքային «մոդայից», բայց ի տարբերություն նախորդ դեպքերի, երբ դաշինքի անդամ կուսակցությունների անունները կամ դրանց լիդերները հանրությանը գոնե ծանոթ էին՝ այժմ այդպես չէ: Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով: Դաշինքի անդամ են «Քաղաքացիական պայմանագիրը», «Առաքելությունը»,ճամբարափոխներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու մյուս տեղերից: «Առաքելություն» կուսակցությանն ակնհայտորեն ներգրավել են, որպեսզի դաշինք գրանցեն, այսինքն՝ բավարարեն օրենքի այն պահանջը, ըստ որի՝ դաշինք ձևավորվում է 2 կամ ավելի կուսակցությունների միջոցով: Ինչ-ինչ քաղտեխնոլոգիական կամ հոգեբանական գործոններից ելնելով՝ Փաշինյանը որոշել է ընտրողների առաջ հանդես գալ ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, այլ «Իմ քայլը» անունը կրող դաշինքով: «Առաքելությունն» այստեղ կնիքի ֆունկցիա է կատարում: Պատմական էքսկուրս Տեղին է հիշելը, թե ինչպես են ավարտել քաղաքական դաշինքները, մասնավորապես՝ իշխանականներն իրենց գործունեությունը: Իշխանական բոլոր դաշինքները փլուզվել են, հենց որ առաջին դեմքը զիջել է դիրքերը: 1995-ին իշխանությունը ԱԺ ընտրություններին մասնակցեց «Հանրապետություն» անունը դաշինքով: Դաշինքի անդամ էին՝ ՀՀՇ, ՀՀԿ, ՀՔԴԿ, ՍԴՀԿ, ՌԱԿ, «Մտավորական Հայաստան»կուսակցությունները: 1998-ին «Հանրապետություն» դաշինքը փլուզվեց, երբ պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացվում է նախագահի պաշտոնից: Տեր-Պետրոսյանին լքածները հայտնվեցին Վազգեն Սարգսյանի թիմում՝ ԱԺ «Երկրապահ» խմբում: 1999-ին խորհրդարանական մեծամասնությունը վերցրեց «Միասնություն» դաշինքը: Դաշինքի մեջ էին Վազգեն Սարգսյանի ՀՀԿ-ն ու Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ն: 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում գնդակահարվեցին Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը: Դրանից հետո «Միասնություն» դաշինքը փլուզվեց: Սկսած 2003-ից իշխանությունը ԱԺ ընտրություններին մասնակցել է ՀՀԿ-ի անվան տակ: ՀՀԿ-ն պաշտոնյաների, չինովնիկների, կրիմինալի, քաղաքական գործիչների, պալատական մտավորականների ու փողատերերի դաշինք էր: Դա հետսովետական տարածքում տիպիկ դարձած «իշխանության կուսակցություն» էր: 2018-ի հայտնի դեպքերից հետո ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը և բաժանվեց մասերի: ՀՀԿ-ական ոչ ֆորմալ դաշինքը փլուզվեց: Մի մասը հայտնվեց Փաշինյանի տանիքի տակ, մյուս մասը՝ շուտով դուրս կգա ու կփորձի քաղաքական դաշտում ներկայանալ այլ անվան տակ, երրորդ մասը՝ գնացել է տուն, չորրորդ մասը մնացել է «կուլտուրական ձևով ներխուժման»տակ ու վախից սսկվել, իսկ հինգերորդ մասը մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին: . . . Բոլորի կանխատեսումներով՝ դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կվերցնի ԱԺ մեծամասնությունը և վարչապետ կդառնա Նիկոլ Փաշինյանը: Որքա՞ն կդիմանա Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը որպես իշխանություն: 7or.am

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am