Հանրապետականի թեկնածուները կարող են գնալ մարզեր և շփվել քաղաքացիների հետ. Լենա Նազարյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հերքում է, որ Գեղարքունիքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է սկսել: «Վարչապետի պաշտոնակատարն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում պարբերաբար հանդիպել է քաղաքացիների հետ, և դրանում ոչ մի արտառոց երևույթ չկա:Նույն կերպ Հանրապետականի թեկնածուները կարող են գնալ մարզեր և շփվել քաղաքացիների հետ »,- ասաց նա:
