Բանակում ուտելիքը սարսափելի է. Նիկոլ Փաշինյան (video)
Իհարկե բանակում զինվորի ուտելիքից գոհ չեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ես ինքս ուտելիքից գոհ չեմ, քանի անգամ գնացել եմ դիրքեր, ասել եմ, որ սարսափելի է: Մենք այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք ու զբաղվելու ենք, բայց պետք է պատկերացնենք նաեւ ծավալները: Ծառայության հետ կապված ամենամեծ շոկերից մեկն այն էր, որ ստացանք հեռախոսազանք, որ ինձ համար էս ուղարկեք, էս ուղարկեք, էն ուղարկեք: Դա շատ վատ ազդակ էր»,-ասաց Փաշինյանը:
