«Երջանկության» հարկը և պարոն 23 տոկոսը

Վերջապե՜ս հասկացանք, թե ինչի՞ հաշվին էին պլանավորում ներկայիս իշխանությունները տնտեսություն «զարգացնել», երբ հայտարարում էին, թե այլևս «հանքային տնտեսական քաղաքականություն» չի լինելու։ Հիմա մենք գնում ենք «հարկային տնտեսական քաղաքականության» ճանապարհով։ Հետաքրքիր է՝ ինչպես դեռ այն ժամանակ գլխի չէինք ընկել, թե ի՛նչ նկատի ուներ պարոն Փաշինյանը, երբ ասում էր՝ գնում ենք «ներառող տնտեսական համակարգ» ձևավորելու ճանապարհով։ Կամ գուցե ինքն ա՞յլ բան նկատի ուներ, իսկ իր թիմը բառացի է ընկալել։ Փաստն այսօր այն է, որ 2020 թվականից, ըստ նոր հարկային տեսլականի, ունենալու ենք մի հարկային համակարգ, որը ներառելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու․ իհարկե, առայժմ հայտարարվել է երկու տեսակ հարկման ձևերի մասին՝ դրսից ստացված գումարների և ամենօրյա գնումներ կատարելու, իսկ մինչև 2020 թվականը, ենթադրվում է՝ կհայտարարվի նաև այլ հարկատեսակների մասին: Երբ ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծը և նույն ՊԵԿ նախագահի հայտարարություններն ու պարզաբանումները հանրությունը սվիններով ընդունվեց, սկսվեց սվաղելու, ծածկադմփոց անելու քաղաքականությունը: Փաշինյանը հայտարարեց, թե սխալ ենք մեկնաբանում, մյուսները, թե բա նման բան չկա, ընդամենը քննարկման է դրվել, կարծես ժողովուրդը կարծել էր, թե արդեն օրենքն ընդունվել է: Իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ շտապեց ասել, թե առանց հանրային քննարկման ոչ մի փոփոխություն չի եղել: Գիտենք ձեր հանրային քննարկումները: Մի առիթով ժողովրդին հրավիրելու եք հրապարակ, իսկ հետո «հու հու հա հա դըմփ դըմփ» կանեք ու կասեք, թե ժողովուրդը հիացած ընդունեց նոր փոփոխություններով և պատրաստ է ծննդյան նվեր ստացած հարյուր դոլարից քսաներեքը տալ պետությանը կամ խոպանից ստացված հարյուր դոլարից հրաժարվել քսաներեքից: Երբ կառավարության գլուխը «մատ թափահարելով» պնդում է, թե այս երկրում 350 հազար ճռռացողներ կերակրում են 800 հազար թամբալների, և կամ շատ շատերը գլխի չեն ընկնում, որ կարելի է ոչ թե 80 հազարով աշխատել, այլ ավելի բարձր աշխատավարձով, սպասելի են այսպիսի օրենսդրական նախաձեռնություններ: Իսկ հետո, եթե ժողովուրդն ինչ որ հրաշքով հանդուրժի այս ամենը, հարկային բեռը ծանրանալու է նրանց վրա, ովքեր ապրիլին Գյումրիից Երևան չեն քայլել: Կհարկվենք երջանկության հարկով, չէ որ շուտով կամ արդեն բոլորը երջանիկ են: Իսկ պարոն 23 տոկոսներն իրենց իրականում երջանիկ կզգան այդ ամենն իրականություն դարձնելուց հետո: Գրիգոր Հայրապետյան Top-News.am

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am