Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակելու ժամանակն է. նախկին իշխանություններն անդառնալի կորուստներ կունենան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը տեւեց ավելի քան երեք ու կես ժամ: Այդ ընթացքում նա հասցրեց անդրադառնալ ամենատարբեր խնդիրների` յուրաքանչյուր հարցի պատասխանելով բավական մանրակրկիտ, բավական երկար: Ու ասուլիսի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց վաղուց մոռացված մի պատմություն` այդպես բացահայտ ձեռնոց նետելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ասուլիսի ժամանակ խոսվեց իրենց իշխանության դեմ շահարկումներից, թե ակտիվացել են նաեւ ԼԳԲՏ-ները: «2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,- հայտնի պատմությունը հիշեցրեց նա: Միաժամանակ Փաշինյանը նախազգուշացրեց. «Մենք թույլ չենք տա՝ որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզո՞ւմ մինչեւ վերջ, կբացենք ճշմարտությունը մինչեւ վերջ, եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»: Շատերն, իհարկե, մոռացել են այս պատմությունը: Հիշեցնենք՝ 2005-2006թթ. «Հայ արիական միաբանություն» կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, թե հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ օրենսդիրում եղած համասեռամոլների ցուցակը: Նա նույնիսկ այդ ցուցակն ուղարկել էր երկրի բարձրագույն իշխանություններին: Այս թեման իսկական փոթորիկ էր առաջացրել քաղաքական դաշտում, եւ պատճառ դարձավ, որպեսզի Արմեն Ավետիսյանը հայտնվի բանտում: Տարիներ անց, երբ նա արդեն ազատ էր արձակվել, 2013թ. հոկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե ինքը այդ ցուցակները հանձնել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Բայց հետո խոստացել է անուններ չհրապարակել: Հիմա, փաստորեն, կրկին արդիական է դառնում հայտնի ցուցակների թեման, եւ, իսկապես, նոր իշխանությունների դեմ անազնիվ պայքարը` այս թեմայի շահարկումը, կարող է բերել նախկինների համար անդառնալի կորուստների:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունը հաշված ժամերը ընթացքում հօդս է ցնդելու. Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ին մնացել է խոցել շուրջ 3000 թիրախ Իրանում. Թրամփ ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանի դեմ գործողության ընթացքում նոր հրթիռ է կիրառել Իրանց գրպանների գումարը պակասել էր, դրա համար են արտաքին պարտք վերցրել․ Հարցում (video) Թրամփն ակնկալում է Լուկաշենկոյի մասնակցությունը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան 100 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա ԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Ադրբեջանի ՄԻՊ-ի նոր բարբաջանքը Ալիև՛, հիշի՝ դու 200 մլրդ տալու ես հայերին․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալվածների փաստաբանն ինչ է փոխանցում (video) Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Փնտրվում է ժողովրդավարության պաշտպան. «Փաստ» Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ տուժածներ կան Լսի՛ր Նիկոլ, քեզ ատում է ողջ հայ ժողովուրդը, դու ներում չես ունենալու․ Արմեն Աշոտյան (video) ՇՏԱՊ․ Երկվորյակ եղբայրներին խայտառակ մեղադրանք են ուզում առաջադրել, Նիկո՛լ, վերջ տուր․ Զոհրաբյան (video) Ինձ պետք չի էդ 10․000 դրամ ողորմությունը․ թոշակառու (video) Նիկո՛լ, բոլոր ավտոբուսները տանելու են դեպի Եռաբլուր, դեպի մահ, քանի դու կաս․ Անժելա Թովմասյան (video) Հիմա բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը երեկ մտել եկեղեցի՝ հատուկ սադրանքի․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թազա խայտառակ հոդված են ուզում դնել տղերքի վրա»․ Ռուբեն Մելիքյանը՝ եկեղեցու միջադեպի մասին (video) «Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի հետ միասին, Թալեաթ Փաշայի հետնորդն են»․ քաղաքացի (video) Երևանի աղբն ու ՔՊ-ն մնացել են փողոցում․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սադրանքը խայտառակ ձևով տապալվեց․ երկրորդ պլանը չի աշխատի․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am