Դա մի գրեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրեդիտ քարտի վրա

Շատ անհամեստ գնահատական տվեցիք ձեզ, որ 100 տոկոսով իրականացրել եք ձեր խոստումները, դա այդպես չէ։ Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ձեր խոստումների ցանկում գրված է մեզ իշխանությունից հեռացնելը, պարոն վարչապետ, հասկանում եմ, որ այլ ավելի շոշափելի «ձեռքբերում» ձեզ վերագրել չեք կարող, դրա համար գիտակցաբար մանիպուլյացիայի ենթարկեցիք։ Մայիսի 8–ին, երբ դուք դարձաք վարչապետ, մենք արդեն հեռացված էինք իշխանությունից, այսինքն դա ձեզ վրա մի գրեք, իհարկե, դուք եք առաջնորդել շարժումը, բայց ձեր կառավարության ձեռբերումը չէ մեր հեռացումը, մենք հեռացել էինք, երբ դուք իշխանության եկաք։ Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհքը չէր, դա քաղաքական ակտիվիստ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի շնորհքն էր, դա մի գրեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրեդիտ քարտի վրա»,– ասաց Արմեն Աշոտյանը։ Անդրադառնալով Փաշինյանի կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին, Աշոտյանը նշեց, որ այն ավելի շատ հիշեցնում է քաղաքական դրդապատճառներով պրոցեսներ, քան օրենքի երկրում իրավական գործընթաց. «Անմեղության կանխավարկածը ձեր ջանքերի շնորհիվ ջնջվել է, այն այլեւս գոյություն չունի։ Հայաստանում հարուցված քրեական գործերից ոչ մեկը դեռ չի ավարտվել, մի տվեք դատավճիռներ, մի տվեք մեղավորների անուններ, որովհետեւ դուք չեք որոշողը՝ ով է մեղավոր, ով ոչ, դուք չեք դատավորը։ Ձեր հակակոռուպցիոն պայքարը վհուկների որս է հիշեցնում, իրական պայքարը ինստիտուտներ եւ գործընթացներ հիմնադրելու մեջ է, եթե ուզում էիք պայքար մղել եւ սեփական մտքեր չունեիք, վերցնեիք Հայաստան–Եվրամիություն համաձայնագիրը, այնտեղ բազմաթիվ հոդվածներ կան, եւ դրանք որպես ռեֆորմ իրականացնեիք»,– նշեց Աշոտյանը։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am