Փաշինյանը՝ տնտեսության ոլորտում իր ամենամեծ ձախողման մասին (video)

«Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը մենաշնորհի վերացումն է, որը տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտն է: Երկրորդ տեղում կոռուպցիայի դեմ պայքարն է, հաջորդ հաջողությունը՝ ստվերի դեմ պայքարն է: 37,000 աշխատատեղ ստվերից դուրս է եկել, հրապարակային են դարձել այս աշխատատեղերը: Գուցե 90 տոկոսը նախկինում էին գրանցված, բայց կան նաև նոր աշխատատեղեր: Ակնհայտ է, որ 10 տոկոսից ավելի չեն նոր աշխատատեղերը: Տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումը և պրոբլեմը հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունն է: Ես համարում եմ, որ այն բխում է ՀՀ ազգային շահերից, բայց ներդրումային միջավայրի համար այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված ուսումնասիրություն է տարվում, որոնք լարումներ են առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում՝ ՌԴ-ում, Կանադայում և այլն: Ամուլսարի հարցում կկարողանանք փաստերի հիմքում որոշում կայացնել: Խնդիր ունենք պարզելու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի հետ կապված հարցեր,-ասաց նա: «Չենք պատրաստվում ժողովրդին վարկերի տակ գցելու շնորհիվ տնտեսությունը զարգացնել: Չի կարող այնպես լինել, որ առաջնային 350,000 հարկ վճարողների գումարով մենք լուծենք բոլոր հարցերը: Մեր ժողովրդին թույլ չեն տվել աշխատել, նախորդ քաղաքական համակարգը խրախուսել է աղքատությունը, տառեր չիմացողների քաղաքական թիմը մեր նախարարներին մեղադրում է, որ տառասխալներով է գրում: Տո ձեր պատգամավորներին ու նախարարներին որ 4-րդ դասարանի թելադրություն տայինք, կկտրվեին»,- ասաց նա:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am