17 նախարար չենք ունենալու.կադրային փոփոխություններ են սպասվում,Փաշինյան

«Ընտրություններից հետո ՀՀ կառավարության կառուցվածքն է շատ փոխվելու, որովհետև այսօր ունենք 17 նախարար, բայց խորհրդարանական ընտրություններից հետո մենք 17 նախարար չենք ունենալու։  Եթե համարենք, որ օրինակ՝ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, արդեն հսկայական կադրային փոփոխություններ են կառավարությունում։ Նախարարություններն ավտոմատ չեն կրճատվելու, այլ գործառույթային փոփոխություն է լինելու, և նախարարների գործառույթային իմաստով փոփոխություններ են լինելու, որովհետև ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը»,- լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության հետագա կառուցվածքին։ Այս ամենի համատեքստում նա բնական համարեց կառավարության կազմի փոփոխությունը։ Փաշինյանի խոսքով՝ կառավարության գործունեությունը պետք է գնահատել ըստ առաջադրված խնդիրների՝ Հանրապետության հրապարակից մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա նշեց, որ իշխանության գալով իրենք ունեցել են հրապարակած ճանապարհային քարտեզ, որն, ըստ նրա, կատարվել է։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ իրենց քաղաքական թիմը 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած պարտավորությունները։ «Եթե այս առումով են գնահատում կառավարության աշխատանքը, ապա, իհարկե, կառավարությունը 100 տոկոսով իրականացրել է այն խնդիրը, որը պետք է լուծեր, որովհետև այս ընթացքում զուգահեռ բաներ կան, որոնք չեն արձանագրվել որպես պարտավորություն, բայց էֆեկտիվության խնդիր էլ կա չէ՞։ Պարզ բան ասեմ՝ երկրում քաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելը հետհեղափոխական շրջանում սա խնդի՞ր է, թե՞ խնդիր չէ։ Եկեք ուսումնասիրենք ցանկացած քաղաքացիական կամ ոչ քաղաքացիական հեղափոխության փորձ, դուք կարո՞ղ եք գտնել նախադեպ, երբ երկրում հեղափոխությունից հետո, 6 ամիս անց ոչ միայն ունենք կայունություն, ինչպես կա ՀՀ ներքին ու արտաքին միջավայրում, այլև զարգացում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ սա դեռ չի նշանակում, որ ինքը կառավարության աշխատանքը համարում է անթերի և գոհ է նախարարների կամ իր աշխատանքից։ Սակայն հավելեց՝ չի հասկանում այն մարդկանց, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հարցի շուրջ, որ ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյան ասել է փետրվարի 31, կամ ԿԳ նախարար պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն է տառաբացթողումներ արել։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am