Որն է տնտեսական ոլորտի ամենամեծ հաջողությունը ըստ Փաշինյանի

«Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը մենաշնորհի վերացումն է, որը տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտն է:  Երկրորդ տեղում կոռուպցիայի դեմ պայքարն է, հաջորդ հաջողությունը՝ ստվերի դեմ պայքարն է: 37,000 աշխատատեղ ստվերից դուրս է եկել, հրապարակային են դարձել այս աշխատատեղերը: Գուցե 90 տոկոսը նախկինում էին գրանցված, բայց կան նաև նոր աշխատատեղեր: Ակնհայտ է, որ 10 տոկոսից ավելի չեն նոր աշխատատեղերը: Տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումը և պրոբլեմը հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունն է: Ես համարում եմ, որ այն բխում է ՀՀ ազգային շահերից, բայց ներդրումային միջավայրի համար այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված ուսումնասիրություն է տարվում, որոնք լարումներ են առաջացնում տարբեր երկրների ներդրումային միջավայրում՝ ՌԴ-ում, Կանադայում և այլն: Ամուլսարի հարցում կկարողանանք փաստերի հիմքում որոշում կայացնել: Խնդիր ունենք պարզելու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի հետ կապված հարցեր,-ասաց նա: «Չենք պատրաստվում ժողովրդին վարկերի տակ գցելու շնորհիվ տնտեսությունը զարգացնել: Չի կարող այնպես լինել, որ առաջնային 350,000 հարկ վճարողների գումարով մենք լուծենք բոլոր հարցերը: Մեր ժողովրդին թույլ չեն տվել աշխատել, նախորդ քաղաքական համակարգը խրախուսել է աղքատությունը, տառեր չիմացողների քաղաքական թիմը մեր նախարարներին մեղադրում է, որ տառասխալներով է գրում:

Տո ձեր պատգամավորներին ու նախարարներին որ 4-րդ դասարանի թելադրություն տայինք, կկտրվեին»,- ասաց նա:
 

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am