«Փաշինյանի նշած խոսքերը ոչինչ չեն նշանակում». Մոդեստ Կոլերով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը, ըստ որոշ գնահատականների, ճգնաժամ է առաջ բերել ՀԱՊԿ-ում, որի գագաթնակետն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի «փոխհրաձգությունն» էր: «168 Ժամի» հարցին, թե՝ ինչպիսի՞ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը պատասխանել է.

«ՀԱՊԿ-ում ճգնաժամ չկա: ՀԱՊԿ-ը շատ փափուկ կազմակերպություն է, որը մեծ սահմանափակումներ չի դնում իր մասնակիցների նկատմամբ: Հայաստանը որոշել է թելադրել իր պայմանները ՀԱՊԿ-ին, դա չի հաջողվի, և ես դրանում ոչ մի ճգնաժամ չեմ տեսնում: Բայց տեսնում եմ ճգնաժամ Հայաստանի կառավարման համակարգում, այո՛, բայց դա ՀԱՊԿ ճգնաժամ չէ»: Դիտարկմանը, թե հայկական կողմը նշում է, որ շարունակելու է պնդել իր դիրքորոշումը, նա այսպես է արձագանքել. «Փաշինյանի նշած խոսքերը ոչինչ չեն նշանակում, քանի որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, և այն, որ Փաշինյանը սպառնաց պահանջել հաշվետվություն Լուկաշենկոյից և Նազարբաևից՝ իրեն չի օգնելու»: Խոսելով ԱԺ առաջիկա ընտրությունների, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» հակառուսական ուժի մասնակցության մասին, նա ասել է. «Այն բանից հետո, երբ իշխանությունը համաներեց «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին, հանեց նրանցից երկու տարի առաջ կազմակերպված ահաբեկչության պատասխանատվությունը, նրանք դառնում են ռադիկալ քաղաքական կուսակցություն: Նշեմ, որ այդ արմատականությունը նրանց մոտ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի մոտ է: Փաշինյանը հետզհետե սկսելու է ռադիկալիզմի հարցում «պարտվել» «Սասնա ծռերին», և ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի շատ է սկսելու զիջել այս ուժին, քանի որ այն դիրքորոշումը, որը նա ցուցաբերեց նրանց նկատմամբ, ցույց է տալիս, որ փաստացի և գաղափարական առումով նաև Փաշինյանն այս ուժին հաղթել չի կարող: «Սասնա ծռերը» սկսելու է ավելացնել իր հեղինակությունը Փաշինյանի հաշվին»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am