Տնտեսագիտականի ռեկտորից բացատրագիր են պահանջել. եզրահանգումը ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ հրապարակվում են տեղեկություններ, որոնցով կասկածի տակ է դրվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ գիտությունների դոկտորի աստիճան ունենալ–չունենալը: «Փաստ»–ը ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ որեւէ ընթացք տրվե՞լ է այդ հրապարակումներին: «Որոշ խնդրահարույց փաստեր գտել ենք, որի մասին էլ պարոն Աթոյանին տեղյակ ենք պահել: Նա մեզ խոստացել է բացատրագիր ներկայացնել: Սպասում ենք»,–մեզ հետ զրույցում ասաց Ս. Գոգյանը: Հարցին, թե ե՞րբ են պահանջել բացատրագիրը, ե՞րբ է ներկայացնելու վերջնաժամկետը, եւ արդյոք այս ամբողջ ժամանակահատվածը բավարար չէր, Ս.Գոգյանը նախ պատասխանեց. «Հուլիսից սկսած զրուցում ենք այդ թեմայով»: ԲՈԿ նախագահն այնուհետեւ շեշտեց՝ խոսքը հնուց եկած փաստերի մասին է, որոնց մասին այդքան հեշտ չէ միանգամից եզրակացություն տալ. «Տարբեր դիրքորոշումներ կան, ու քանի որ վերջին եզրահանգումն էլ ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել, այդ պատճառով էլ չենք շտապում»: ԲՈԿ նախագահն ընդգծեց՝ կամ պետք է որոշ մարդիկ ներողություն խնդրեն, որ վարկաբեկել են, կամ էլ հակառակը պետք է լինի. «Դրա համար չենք շտապում եզրահանգում տալ, երբ կողմերն իրար հակառակ կարծիք ունեն»: Հարցին, թե ռեկտորից փաստաթղթեր պահանջե՞լ են, նա պատասխանեց. «Մենք տեղյակ պահեցինք, որ Ռուսաստանի գրադարանում իր դոկտորականը բացակայում է: Նա խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով ու երեք օր անց այն հայտնվեց գրադարանի կայքում: Բայց այն, որ 20 տարուց ավելի ատենախոսություն չի եղել՝ փաստ է: Չի եղել գրադարանում, մեր արխիվում եւ մեզ մոտ՝ մեր փաստաթղթերի մեջ էլ չկա իր ատենախոսությունը»: Նա նշեց, որ Կ. Աթոյանի ատենախոսությունը Ռուսաստանի գրադարանի արխիվ է մուտք արվել այս տարվա հուլիսի 31–ին, բայց Կ. Աթոյանը պաշտպանել է 1995թ.: Սմբատ Գոգյանը նշեց, որ մնացած առումներով հստակ ինֆորմացիա չկա, որի մասին կարող են հրապարակել: Նշենք, որ փորձել էինք ԿԳ նախարարությունից պարզել՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի հարց այս պահին քննարկվո՞ւմ է: ԿԳՆ–ից պատասխանեցին, որ այդ հարցը ՀՊՏՀ կառավարման խորհրդի իրավասությունների շրջանակներում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է և բախվել արգելապատնեշներին․ կա վիրավոր Երուսաղեմում կարող են սահմանափակել հայերի մասնակցությունը Զատկի և ճրագալույցի արարողություններին Ինչպե՞ս է լինելու ճեղքումը․ Երասխից 2 ժամ էլ չի տևելու Երևան մտնելը․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե լսիր՝ ինչ է ասում ժողովուրդը, որ փոխանցեմ քեզ․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանը մի նոր խայտառակ փաստաթուղթ է ստորագրելու, եթե․․․ ՊՆ նախկին նախարար (video) «Նիկո՛լ, վերջդ շատ ծանր է լինելու, սրբելու է տանի»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Խայտառակությունը տեսա՞ք․ Նիկո՛լ, սա «քո վերջն է»․ ընտրություններից հետո գիտե՞ք՝ ինչ կլինի․ Մալխասյան (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը հենց այս ուղղությամբ գնան, կհաջողեն․ Անժելա Թովմասյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունը հաշված ժամերը ընթացքում հօդս է ցնդելու. Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ին մնացել է խոցել շուրջ 3000 թիրախ Իրանում. Թրամփ ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանի դեմ գործողության ընթացքում նոր հրթիռ է կիրառել Իրանց գրպանների գումարը պակասել էր, դրա համար են արտաքին պարտք վերցրել․ Հարցում (video) Թրամփն ակնկալում է Լուկաշենկոյի մասնակցությունը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան 100 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա ԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Ադրբեջանի ՄԻՊ-ի նոր բարբաջանքը Ալիև՛, հիշի՝ դու 200 մլրդ տալու ես հայերին․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալվածների փաստաբանն ինչ է փոխանցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am