ՀՀԿ-ն քաշում է բոլորին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացն անցնում է ընդդիմության անբնական փնտրտուքի ներքո: Բանն այն է, որ քաղաքական պայքարը ինքնին իշխանության փնտրտուք ենթադրող գործընթաց է, այսինքն ընտրությունը իշխանություն ձեւավորելու հանրային միջոցառում է: Սակայն ներկայումս ստեղծված է մթնոլորտ, որտեղ կա տպավորություն, թե ձեւավորվում է նաեւ ընդդիմություն: Ավելին, կա համոզում՝ եւ իրավացիորեն, որ իշխանությունն արդեն ձեւավորված է եւ ընտրական գործընթացում դա ֆորմալություն է, եւ բուն խնդիրը ընդդիմության ձեւավորումն է: Այն, որ ներկայիս ընտրության ինտրիգը իհարկե երկրորդ, երիորդ կամ չորորդ ուժերի հարցն է, անկասկած է: Սակայն դա ըստ էության որեւէ կապ չունի ընդդիմության հետ: Հատկանշական է, որ գործընթացը ընդդիմության «ընտրության» տիրույթ է բերում նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն, հայտարարելով, որ միակ իրական ընդդիմությունն է, իսկ մյուսները արհեստական են կամ կեղծ, այսպես ասած ֆեյք ընդդիմություն: Բանն այն է, որ ՀՀԿ-ն այդպիսով սադրում է մյուս ուժերին հանդես գալ հակադիր մոտեցումով, կամ այլ կերպ ասած հայտարարել՝ «ոչ, մենք ենք իրական, ՀՀԿ-ն է կեղծ կամ անիրական»: Դա բերելու է իհարկե նրան, որ այդ հակադիր մոտեցումն առաջ տանող ուժերը ինքնաբերաբար կորցնելու են ընտրազանգված, փոխարենն ընտրազանգված է շահելու ՀՀԿ-ն: Որովհետեւ, հասարակությունը արտահերթ ընտրությանը ձեւավորելով ամբողջական իշխանությունը, ըստ էության նաեւ արտահայտելու է ապագա քաղաքական համակարգի առնչությամբ իր տեսալականը: Ըստ այդմ, խորհրդարանի արտահերթ ընտրությանը հանրությանը այդ իմաստով չի հետաքրքրելու իշխանություն-ընդդիմություն ավանդական դիլեմա: Դա հեղափոխական իրավիճակի դիլեմա չէ եւ չի կարող լինել: Հասարակությանը հետաքրքրելու է, թե իշխանությանը զուգահեռ՝ որպես արդեն կատարված հեղափոխության արդյունք եւ վերջնականապես ամրագրվող իրողություն, էլ ինչ քաղաքական-գաղափարական հեռանկարային առաջարկներ ու պատկերացումներ կան ներքաղաքական արեալում, որոնք կարող են  ապահովել դիտարկվել որպես նոր քաղաքական համակարգում հեռանկարայաին նախագծեր կամ խաղացողներ: Խաղի մեջ բերելով ընդդիմության, այն էլ իրական կամ կեղծ ընդդիմության «դիսկուրսը», ՀՀԿ-ն ըստ էության սահմանափակում է այդ հեռանկարը, փակում հանրության տեսադաշտը, շատ լավ գնահատելով, որ հեռանկարում չունի որեւէ շանս: Այլ կերպ ասած, արտահերթ ընտրությունը հանրային գիտակցության մեջ տեղի է ունենում ըստ էության ֆունկցիոնալ ուշագրավ բաժանումով՝ Իմ քայլը դաշինքի իշխանության արձանագրում, եւ ապագայի դիտարկում ի դեմս մնացյալ ուժերի, որոնք խորքային իմաստով այսօր մասնակցում են իրականում հաջորդ ընտրությանը: Այդ պատճառով է ՀՀԿ-ն նրանց ամեն կերպ «քաշում» դեպի ներկայիս ընտրություն կամ գործնականում ճահիճ, որում գտնվում է ինքը:  Անցյալը ՀՀԿ պարտությունն էր, ներկան՝ Իմ քայլը դաշինքի հաղթանակը: Ու՞մն է ապագան՝ խոշոր հաշվով այդ հարցն է բաց թե արտահերթ ներկայիս ընտրությանը, թե ընդհանրապես ներքաղաքական առաջիկա գործընթացում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am