«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլեւ որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին հարցը կրկին չկարգավորվի, այլ փորձեն ՀԱՊԿ-ում ժամանակ ձգել, մինչեւ 2020 թվականը՝ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը: Ամեն դեպքում, այս հարցում վճռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը: Մինչ այդ, հիշեցնենք, որ իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրենց երկրում Ադրբեջանի դեսպանին ներկայացրել էր ՀԱՊԿ նիստի մանրամասները: Սա հարուցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, եւ նա հայտարարել էր, թե բացատրություններ է պահանջելու Լուկաշենկոյից: Երեկ Լուկաշենկոն Բաքու այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը