Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում

Արդեն 1 ժամից ավելի է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ռուբինյանց փողոցի հարակից 2 տասնյակից ավելի շենքերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի պատկան մարմինները վերջապես խոսքից անցնեն գործի: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները արդեն տևական ժամանակ է՝ պահանջում են, որպեսզի նշված փողոցում տեղադրեն լուսաֆոր և արհեստական անհարթություններ, քանի որ այս փողոցում բազմաթիվ անգամ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10 օր առաջ նույն պատկերն էր. փակեցինք ճանապարհը, սակայն ճանապարհային ոստիկանությունից ու Երևանի քաղաքապետարանից ժամանեցին, խոսացան, որ խնդիրը կլուծեն ի շահ բնակչի, մենք էլ հավատացինք նրանց խոսքերին ու դադարեցրեցինք բողոքի ակցիան: Մեկ շաբաթ ժամանակ էին ուզել, մենք 10 օրից ավել սպասեցինք: Այս փողոցի հարևանությամբ կան ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ, մանկապարտեզներ: Երեխաներին ճանապարհելիս, խաչակնքվում ենք, որ երեխաները անվտանգ անցնեն փողոցը: Տարեցներն էլ մեծ դժվարությամբ են անցնում փողոցը, քանի որ որոշ «ուղեղներն շպրիցով հանած» վարորդներ իրենց դնում են կասկադյորի տեղ ու այնպիսի դժոխային արագությամբ են վարում, որ չգիտես ինչ ասես: Երևանի էլիտար թաղամասերում դնում են էդ լուսաֆորները, իսկ էս թաղամասերում մինչ այժ չեն դնում: Արագաչափը մասամբ սթափեցնում էր որոշ վարորդների, դա էլ հանցեին: Հիմա ինչ անենք, ամեն օր ճանապարը փակ պահե՞նք, որ բնակիչներս չդառնանք հաշմանդամ, կամ Թոխմախ ու Կարմիր բլուր չտաեն: Եթե այդպես շարունակվի, պատկան մարմինները տեղներից ժաժ չգան, ապա ճանապարհը չենք բացելու: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ քայլի ենք դիմում, արդեն համբերության բաժակը լցվել է: Եթե մտքներին տեղ լինի, մեկ օրվա ընթացքում խնդիրը կլուծեն, այլ ոչ թե կգան հերթական փափուկ բարձը կդնեն ու կգնան»: Այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի քաղաքապետի տրանսպորտի գծով խորհրդական Գևորգյանը և ճանապարհային ոստիկանության երթևեկությունը կարգավորող բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը: Ժամանել են նաև մեծ թվով ճանապարհային ոստիկաններ, ոստիկանության տարածքայյին բաժնի ծառայողներ, սակայն բնակիչները պահանջում են, որ մինչև հարցը չլուծվի, իրենք ճանապարհը չեն բացելու: Այս պահին բանակցությունները շարունակվում են: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am