Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնում է ՀՀԿ հետքերով

Ընկերներ ջան Ենթադրում եմ որ ձեզ էլ է հասել տրանսֆերտների հարկման մասին վերջին խոսակցությունները։ Դրանք գալիս են հիշեցնելու, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնում է ՀՀԿ հետքերով՝ փորձելով հարկային եկամուտները ձևավորել բնակչության աղքատ խավերի հաշվին, քանի որ տրանսվերտներ հիմնականում ստանում են այն ընտանիքները, որոնք երկրի տարածքում բավարար եկամտի աղբյուր չունեն, այլապես տրանսֆերտի կարիք էլ չէին ունենա, և ստիպված են մեծ մասամբ այդ եկամուտը վաստակել օտարության մեջ, հաճախ շատ ծանր պայմաններում։ Այս գաղափարը աբսուրդային է նաև նրանով, որ տրանսֆերտների զգալի մասը, մինչև Հայաստան փոխանցվելը, արդեն հարկվել են որպես եկամուտ այլ երկրների տարածքում, և դրանով կրկնակի հարկման տակ են ընկնում։ Օրինակ ես, աշխատելով ՌԴ տարածքում, արդեն ՌԴ-ում երկու հարկ եմ վճարում իմ եկամտից՝ եկամտահարկ, և սոցիալական ապահովության կամ կենսաթոշակային մուծումներ (որի դիմաց, ի միջիայլոց, մեր նախկին և ներկա կառավարությունների անձեռահասության պատճառով, ՌԴ-ն իմ առաջ որևէ կենսաթոշակային պարտավորություն չի կրում)։ Դրան զուգահեռ, ես փաստորեն պետք է այդ միջոցները Հայաստան փոխանցելու դեպքում նաև ՀՀ տարածքում հարկ վճարեմ այն իմ եկամուտից, որի առաջացման հետ ՀՀ-ն որևէ կապ չունի, չհաշված, որ տակը մնացածից էլ դեռ պետք է վճարեմ ավելացված արժեքի հարկ, ՀՀ տարածքում սպառման համար։ Եթե այս աբսուրդը իրականություն դառնա, ապա իմ նման բազմաթիվ մարդիկ պարզապես կդադարեն Հայաստան միջոցներ փոխանցել, իսկ ոմանք կսկսեն նաև Հայաստանից տեղափոխել իրենց հարազատներին։ Դրա միջոցով ՀՀ դեմոգրաֆիան երևի թռիչքաձև զարգացում կապրի, ինչպես թռիչքաձև մինչ այժմ զարգացել են գյուղատնտեսությունը կամ հանքագործությունը, որոնցից Նիկոլ Փաշինյանը ձգտում է օր առաջ ազատվել, հանուն ժողովրդի բարեկեցության։ Հուսով եմ սակայն, որ ընտրություններից անմիջապես առաջ շրջանառության մեջ դրած այս "հանճարեղ" գաղափարը շատ հեռու չի գնա, ինչպես հեռու չեն գնացել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության բազմաթիվ այլ "հանճարեղ" նախաձեռնություններ։ Լավ մնացեք։ Ավետիկ Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am