Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը համաձայն ՊԵԿ-ի առաջարկների հետ

Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքում գրառում է կատարել, ըստ որի ինքը կողմ է, որ բոլոր ՀՀ քաղաքացիները հարկ վճարող դառնան, քանի որ դա բոլոր քաղաքակիրթ երկրներում դարձել է բնական նորմ: Ինչ խոսք, առաջին հայացքից նա ճիշտ է ասում, պետությունը պետություն չի դառնա, եթե իր քաղաքացիները չսովորեն հարկեր վճարել: Բայց արի ու տես, որ այդ գաղափարը չի ընդունվում մեր քաղաքացիների մեծ մասի կողմից: Այստեղ էլ Դանիելը օրիգինալ չէ, նշելով, որ տրամաբանական է քաղաքացիների այս դիրքորոշումը: Պարզապես, ըստ նրա, պետությունը, օգտվելով Փաշինյանի բարձր վարկանիշից, վերջապես պետք է կարողանա կյանքի կոչել այս շատ կարևոր դրույթը: Առաջին հայացքից պրոգրեսիվ պատկերացումներ ունեցող մարդու տեսակետ է, ով կոչ է անում Փաշինյանին՝ կատարել այս ոչ պոպուլյար քայլը հանուն պետության շահերի: Սկսենք նրանից, որ այս տիպի մասշտաբային լուծումները իրականացնում են, երբ երկիրը գտնվում է թռիչքային զարգացման ուղու վրա, երբ միջին դասը կազմում է հանրության պատկառելի մասը, երբ երկրում արդեն առկա է քաղաքակիրթ աշխատանքի շուկա և մարդկանց զգալի մասը այլևս չեն մեկնում արտագնա աշխատանքների, երբ մարդկանց կենսամակարդակը մեծանում է տարեցտարի և այն տեսանելի է բոլորի համար, երբ բյուջեի վերահսկողությունը դառնում է թափանցիկ, այլ ոչ թե վերացական բնույթի է, և  վերջապես այն ժամանակ, երբքաղաքացիները սկսում են վստահել պետական ինստիտուտներին, այլ ոչ թե՝ անհատներին: Դանիելը այս մասին կարող է չիմանալ, բայց երբ նա հղում է անում զարգացած երկրների փորձին, ապա գոնե պետք է ուսումնասիրած լիներ նրանց այդ խնդրի լուծման պատմական ուղին, այլ ոչ թե գնահատեր այսօրվա կտրվածքով: Սակայն այս մտածողությունն ու գործելաոճը միայն Դանիելին բնորոշ չէ: Այն համատարած է մեր երկրում: Բոլորն ուզում են թվալ «խելացի ու պրոգրեսիվ» : Այդ հարցում ռեկորդը իհարկե պատկանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մարդկանց կարելի է բնութագրել, որպես պրիմիտիվ, կեղծ-մտավորական տեսակներ, որոնց պատկերացումները խիստ մակերեսային են, իսկ մտածողությունը՝ աննկարագրելի ցինիկ: Կարելի է ասել, որ Հայաստանում գործում է այդպիսի մարդկանց պատրաստման «դպրոց»: Այդ մարդիկ, սովորաբար նստած են լինում «դրսի» գրանտների վրա, ունենում են ֆեոդալական ապրելակերպ, բայց իրենց մտքերը տեսքով շատ «արևմտամետ» բնույթ ունեն: Նրանք տարեկան ստանալով հարյուր հազարավոր դոլարներ, որպես եկամուտ, փորձում են կիսաաղքատ մարդկանց հայրենասիրության դասեր տալ, իբր՝ «ինտելեկտուալ մտքերով» փաթեթավորմամբ: Մեր ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք չունենք նորմալ իրական փորձագետներ, տնտեսագետներ, կառավարման փորձագետներ, որոնք խորքային պատկերացում ունենան այս խնդիրների մասին: Արդյունքում այդ բացը լրացնում են «ինտելեկտուալ» փաթեթավորմամբ , պարզունակ մարդիկ, որոնք այս հարցերում պարզապես տգետներ են, բայց անկեղծորեն չգիտեն դրա մասին: Արդյունքում, ժամանակ առ ժամանակ, սկսում են այդպիսի քննարկումները: Այսօր դեռ լավ է, նախկինում, Գյումրիում նավահանգիստ էին պատրաստվում կառուցել: Եվ այսօր էլ այդ մարդիկ զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ: Այնպես որ, կարիք չկա զարմանալու, քանզի այս մարդիկ քաղցկեղի նման վարակել են այս Հայաստանի տնտեսագիտական և կառավարման միտքն ու տրամաբանությունը, և թույլ չեն տալիս, որ նոր մտածողության ծիլեր դուրս գա այս ոլորտում: Դրա համար էլ , օրինակ, իրավապաշտպան վարդան Հարությունյանը զարմանում է, թե ինչպես է ստացվում, որ նույնիսկ հեղափոխությունները չեն կարողանում փոխել իրերի այս իրավիճակը: zham.am Արտակ Հակոբյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am