Քաղաքապետը՝վթարային պատշգամբների մասին

Այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին և աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: Անդրադառանալով օրակարգային հարցերին՝ քաղաքապետին զեկուցվեցվել է, որ 2 օր առաջ Մոսկովյան փողոցի շենքերից մեկի շքապատշգամբից քարի ընկնելու հետևանքով գլխուղեղի վնասվածք ստացած քաղաքացու վիճակը բավարար է և դուրս է գրվել հիվանդանոցից: Պատասխանատուներին Հայկ Մարությանը հանձնարարել է համագործակցել ԱԻՆ-ի հետ և ևս մեկ անգամ իրազեկել քաղաքացիներին, որ որպես բաժնային սեփականության մի մաս` շքապատշգամբների նորոգումը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, և այդ գործառույթը վերապահված է միմիայն տվյալ բնակարանների սեփականատերերին, հետևաբար հետագա հնարավոր արտակարգ դեպքերի համար ողջ պատասխանատվությունը ևս իրենք են կրելու: «Իրավական մասով, եթե վերլուծում ենք այս դեպքը, պատասխանատվությունը կրում է այդ բնակարանի սեփականատերը, բայց մենք, միևնույնն է, չենք թողնում ամեն ինչ բնակիչների վրա և օգնում ենք, որպեսզի այդ պատշգամբները վերանորոգվեն: Մյուս կողմից դեպքեր են լինում, երբ բնակիչները խոչընդոտում են, և դա պետք է բացառել: Պետք է իրազեկենք, բացատրենք մարդկանց, որ իրենք են մեղավոր լինելու: Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք»,-նշել է քաղաքապետը: Համայնքային մանկապարտեզների վերանորոգման ծրագրի վերաբերյալ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ծրագրում ներառված 15 մանկապարտեզներից 11-ում վերանորոգումն ավարտվել է, մյուսներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Աշխատակազմի պատասխանատու վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների խնդիրները՝ հաջորդ տարվա ծրագրում դրանք ներառելու նպատակով: Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուշադրության կենտրոնում պահել մասնավորապես բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործումը՝ նախապես իրականացնելով հակասառեցման միջոցառումներ: Անդրադառնալով Ամանորի առթիվ նախատեսված միջոցառումներին՝ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Երքաղլույս» ընկերությանը Հայկ Մարությանը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ուղղությամբ: Աշխատակազմի մշակույթի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է կազմել և ներկայացնել Ամանորի միջոցառումների ծրագիրը:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am