Ինչպես է գնահատվում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը .նրա բժիշկը մանրամասներ է հայտնում

Tert.am-ը կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թոքային վիրաբույժ Արտակ Մանուկյանի հետ: Վերջինիս խոսքով` Մանվել Գրիգորյանի կյանքին իրական վտանգ է սպառնում: -Պարո՛ն Մանուկյան, այս պահին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ինչպե՞ս կգնահատեք, հնարավորություն ունենո՞ւմ եք պարբերաբար այցելել են նրան և բուժզննում իրականացնել: -Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր` շարքային դիաբետը դեկոմպենսացված, իր մոտ գլյուկոզան 22-24 է՝ թույլատրելիից 4-5 անգամ ավելի: Պարբերաբար ես այցելում եմ իրեն, երբ որ փաստաբանի կամ այլ միջոցով տեղյակ է պահում, որ իրեն բուժող բժշկի կարիքն ունի այցելում ենք, ինձանից բացի իրեն այցելում է օնկոլոգ, էնդոկրինոլոգ: Վերջին անգամ այցելել եմ նոյեմբերի 13-ին: Ինչ վերաբերումէ  քրեակատարողական հիմնարկի վերաբերմունքին, շատ նորմալ է, երբևիցե իրենք խնդիր չեն առաջացրել, որ մտնեմ, բուժզննում իրականացնեմ: Այնտեղի բուժանձնակազմը շատ սիրալիր, հոգատար է, լավ է տրամադրված իր հանդեպ, պարզապես այնտեղի պայմաններն անհամատեղելի են իր ունեցած հիվանդությունների հետ: Այդ մարդիկ, անգամ մեծ ցանկությամբ դեպքում, այնտեղ չեն կարող իրեն նորմալ բուժօգնություն տրամադրել. և՛ տեխնիկական հագեցվածության, և՛ կազմակերպչական խնդիրներ կան: Ինսուլինը պիտի ստանա երեկոյան ժամը 22:00-ին, իսկ այնտեղ բուժծառայությունը աշխատում է միչև ժամը 18:00-ը: Ժամը 18:00-ից հետո պիտի ինքն իրեն ինսուլին ներարկի, իսկ մեկուսարանում ինքն իրեն ինսուլին սրսկելը հնարավոր չէ: -Փաստաբանները նշում էին, որ Մանվել Գրիգորյանը 16 հիվանդություն ունի, բացի Փեր նշածից, առողջական ի՞նչ խնդիր ունի: -Ախտորոշումը, ընդհանուր ասեմ` շաքարային դիաբետ` 2-րդ տիպի ծանր աստիճան, ինսուլինոպահանջ, աչք` սկսվող բարդացող կատարակտ: Դիաբետոսկրելոտիկ անիոպաթիա, ամգիոսպազմ, դիսկերի տեմպոնալ գունատություն՝ առաջնային ատրոֆիայի տիպի,սրտի իշեմիկ հիվանդություն, Դիֆոզ մանր օջախային կարդիոսրկելոզ: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգերենատիվ դիստրոֆիկ փոփոխություններ: Դիկոգեն ռադիոկոլոպաթիա` L-3-L-4, L4-L5-S1 մշտական ցավային համախտանիշով: Այսինքն՝ ինչքան մենք իրեն ցավազրկող անենք՝ սկսած նարկոտիկ դեղամիջոցներից, որն իրեն թույլտրվում է, չի օգնում: Այլ հիվանդություններ ևս կան. ամենակարևորը նշեմ, որ թոքի ուռուցքային պրոցեսի վերսկսման հնարավորություն կա, այսինքն՝ ավշային հանգույցները մեծացել են: Ուռուցքը հեռացված էր, բայց հիմա ինքը խնդիրներ ունի: -Տեղեկատվություն էր տարածվել էր, որ Մանվել Գրիգորյանի ստորին վերջույթների հետ կապված լուրջ խնդիրներ կան, նշվում էր՝ եղուգների հետ է կապված, փտախտ է սկվում: -Այո ,վերին և ստորին վերջույթները մշատական կապույտ են և ստորին վերջույթների վրա պարբերաբար հայտնվում են վերքեր, որոնք իր տեղի բժիշկների ջանքերով շատ շուտ լավանում են, բայց նորից առաջանում են: Փտախտ էս պահին չկա, բայց բոլոր նախադրյալները կան, որ կարող է սկսվել. եթե դա սկսվեց, արդեն ոտքը գնալու է ոտնաթաթի ամպուտացիայի: -Ձեր ԲԿ-ն վարույթն իրականցնող մարմնին կալանքի հետ համատեղելիության վերաբերյալ ինչպիսի՞ եզրակացություն է տվել, նա 2013 թ-ից սկսած այդտեղի հիվանդ է: -Մեր տեսակետը ձերբակալության օրվանից հայտնել ենք և ԲԿ-ի կողմից պատասխան է տրվել, տրվել է 7-8 համարակալված էպիկրիզ: Մեր եզրակցությունը հետևյալն է՝ Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատվում է ծանր` դատելով փաստաբանների ներկայացրած՝ «Արմենիա ԲԿ-ի» կողմից Մամվել Գրիգորյանին տրված էպիկրիզից, կալանավորվելուց հետո նրա սոմատիկ հիվանդությունները ավելի ծանրացել են, կրծքավանդակի օրգանների ՀՇ-քննությամբ ձախից հայտնաբերվել են մածացած պարաաորտալ լիմաֆտիկ հանգույցեր, որոնք խոսում են ուռքացքային պրոսեցի վերսկսման մասին , սկվել սիրտ-թոքային անվարություն, շնչային անբարություն… Ըստ մեզ՝ հիվանդը չի կարող գտնվել կալանավայրում` հիվանդությունների ծանրության նման տիպի պրոգրեսիվ աճի դեպքում՝ հնարավոր կյանքին սպառանցող բարդություններից խուսափելու նպատակով:

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am