«Պատկերացրեք, թե ժողովուրդը ինչքան թեթևացած շունչ կքաշի, եթե վարչապետը մի քանի օրից ֆեյսբուքյան հերթական լայվով հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է…». Արփինե Հովհաննիսյան

Ինչպես արդեն խոստացել էի առավել մանրամասն ներկայացնում եմ իմ մտահոգությունները տրանսֆերտների հարկման մասին։ Կառավարության նման մտադրությունը կամ գաղափարը (որտեղից է նման միտք ծագել առհասարակ!!) առաջացնում է մի շարք հարցադրումներ. • Պետության հարկային եւ մաքսային վարչարարության անադյունավետության բեռը փոխանցվում է քաղաքացուն։ Երբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին: Փաստորեն փորձ է արվելու քրեական եւ վարչական պատասխանատվության սպառնալիքի ուժով քաղաքացուն ստիպել հայտարարագրել իր նույնիսկ չնչին եկամուտները։ Ավելին նման քաղաքականությամբ պետությունը իր քաղաքացուն ստիպելու է գործել անբարեխիղճ, թաքցնել իր եկամուտները, հրաժարվել բանկային գործառնություններից, փնտրել դրամական փոխանցումների զարտուղի ճանապարհներ։ Ի վերջո քաղաքացին այդքան բարդություններից, քաշքշուկներից խուսափելու համար ընտրելու է ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղափոխել իր ընտանիքն այն վայր, որտեղ ինքն է աշխատում։

• Պարզ չէ, թե ինչպես է գործելու այդ համակարգը, եթե ողջ երկիրը չի անցել անկանխիկ շրջանառության, • Պարզ չէ, թե քաղաքացիներին հարկելու համար ինչպե՞ս է վերահսկվելու նրանց դրամական հոսքերը, և արդյոք չի ստացվի մի պատկեր, որ դրամական հոսքերի վերահսկողությունը լինի ընտրանքային։ • Պարզ չէ, թե ինչպես է գործելու համակարգը, երբ ամբողջ երկրում ներդրված չէ էլեկտրոնային ստորագրության համակարգը։ Ինչը նշանակում է, որ քաղաքացու վրա դրվելու է եւս մեկ պարտականություն, ունենալ էլեկտրոնային ստորագրություն այն պարագայում, երբ այդ ստորագրությունը իրեն առօրյայում ընդհանարապես պետք չի լինելու։ • Հայաստանը տարիներ շարունակ եղել է գրավիչ երկիր ինքնաշխատ մարդկանց համար (freelancer)։ Նման նախաձեռնությունը ուղղակի հարված է մի երկրի համար, որը իր առաջնայնություն է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։ • Ու այս ամենը` 100 հազարից ավել պետական ծառայողների առաջիկա կրճատման, նպաստ ստացող քաղաքացիների նպաստների կրճատման, բյուջեի դեֆիցիտի ավելացման և այլ մտահոգիչ զարգացումների ֆոնին: Միաժամանակ ես չեմ բացառում, որ նման անհեթեթ առաջարկությունը նախընտրական շրջանում ներկայացվել է որպես նախըտրական հնարք: Պատկերացրեք, թե ժողովուրդը ինչքան թեթևացած շունչ կքաշի, ինչքան երախտապարտ կլինի վարչապետին, եթե նա մի քանի օրից ֆեյսբուքյան հերթական լայվով հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է, հանրապետականների տարածած լկտի սուտ, կամ էլ, օրինակ ասի, որ դա ՊԵԿ ղեկավարի անձնական կարծիքն է և ինքը դրան դեմ է: Եթե այդպես եղավ, ապա հաշվարկը ծայր աստիճան պարզունակ է և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել է նշանակում: Իսկ եթե առաջարկությունը կյանքի կոչվեց` աղետալի կլինի: Հ.Գ. Երբ գրում էի այս գրառումը, պարզվեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ասել է, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ոչ մի նախագիծ չի ընդունվի, հանրային քննարկում կլինի և այլն: Ուզում եմ մի բան հասկանալ կարծիքը հաշվի կառնենք այնպես ինչպես արագաչափերի՞, կարմիր գծերի՞, կուտակային կենսաթոշակայինի՞ (խոստացել էին հանել) , թե՞, ասենք, աշխատանքից ազատման մասին արդեն ծանուցված հազարավոր պետական ծառայողների կարծիքի պես թե՞ այլ կերպ: Եթե նման գաղափար ունեք (ակնհայտ է, որ ունեք) ներառեք այն ձեր նախընտրական ծրագրում»: Արփինե Հովհաննիսյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am