«Համոզված էի, որ նորից դիրքեր բարձրանալու պատրաստակամություն եք հայտնելու». Վալերի Օսիպյան

Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ. ոստիտկանության զորքերի 1033 զորամասի ծառայողներն են։ Նոյեմբերի 15-ին՝ առավոտ կանուխ, շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։ Օգոստոսին նրանք առաջինն են մեկնել սահման և երեք ամիս անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնելու են Տավուշի ճամփան։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

«Անգամ մեկ վայրկյան չեմ կասկածել ձեր խիզախության վրա։ Համոզված էի, որ նորից դիրքեր բարձրանալու պատրաստակամություն եք հայտնելու, որ նորից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը»,-ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը:
Նոյեմբերի 15-ը դիրքեր բարձրացող ոստիկաններից մեկի ծննդյան օրն էր նաև, հանգամանք, որ նրան չէր խանգարել համազգեստ հագնել ու գալ զորամաս՝ սահման մեկնելու։ Վալերիյ Օսիպյանի հրամանով նա պարգևատրվեց ոստիկանության զորքերում գերազանց ծառայության երկրորդ աստիճանի մեդալով։ Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց, Հայաստան աշխարհի բարօրության համար աղոթելուց, ավանդական զուռնա-դհոլի նվագակցությամբ հայրենասիարական երգ ու պարից հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։
Սահմանապահները մեկնեցին, սահմանապահները վերադարձան։ Նոյեմբերի 16-ի գիշերը՝ արտական առաջադրանքը 15 օր փայլուն կատարելուց հետո, դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Վերադարձան ու շարահարապակում կրկին շարք կազմեցին։ Հերթափոխին իր շնորհակալությունը հայտնելու էր եկել Հայաստանի ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կրկին ականատես է իր պաշտոնավարման լավագույն դրվագներից մեկին։ «Հպարտություն և պատիվ է ղեկավարել մի համակարգ, որն ունի ձեր պես ծառայողներ. դուք բարձրացնում եք մեր հեղինակությունն ու մեր նկատմամբ հասարակության երախտագիտությունն ու վստահությունը։ Պատիվ ունեմ ձեզնից մեկը լինելու»,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանն ու պարգևատրեց ծառայության մեջ աչքի ընկքծներին։ Ոստիկանության պետի հրամանով մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքի, իսկ մյուսներին հայտարարավեց շանորհակալություն, որոնք կկցվեն նրանց անձնական գործերին։ Պարգևատրմանը հաջորդեց հանդիսավոր քայլերթը։   14-օրյա հանգստից հետո նրանք կրկին կանցնեն հասարակական կարգի պահպանությանը մայրաքաղաքում՝ մինչև կրկին դիրքեր բարձրանալու լուսաբացը։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am