Իր լոլիկը վաճառող գյուղացին կհարկվի՞

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագծին, ըստ որի՝ եթե քաղաքացին արտագնա աշխատանքից գումար է ուղարկում կամ գյուղացին գյուղմթերքի վաճառքից եկամուտ է ստանում, ապա ստացված գումարի 23 տոկոսը պետք է վճարվի պետական բյուջե՝ որպես եկամտահարկ ,լրագրողներին ասաց,որ եթե այլ երկրում եկամուտն արդեն հարկվել է, միեւնույն եկամուտը միեւնույն հարկատեսակով մենք հարկելու որեւէ նպատակ չենք հետապնդում: «Այսօրվա էս քննարկումները, որ ֆեյսբուքում կամ սոցցանցերում տարածում են գտել, հիմնավոր չեն։ Ուղղակի կարող է այս կամ այն միտքը, նախադասությունը սխալ ընկալված լինի:Առանց հանրային քննարկման որեւէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ»,- ասաց ՊԵԿ նախագահը։ «Հիմա ես հասկանում եմ, որ քաղաքական նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք կոնտեքստից կտրված կարող է մեկնաբանվել եւ այդ մեկնաբանությունները կարող են շահարկման առիթ հանդիսանալ։ Կառավարությունում որեւէ կոնկրետ նախագիծ դեռեւս չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, դրա շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է քննարկվեն մասնագիտական շրջանակներում, հետո կառավարությունում, հետո ինչ-որ նախնական նախագծի տեսք ստանալուց հետո դրվեն հանրային քննարկման։ Եւ դա լինելու է ամբողջ 2019 թվականի ընթացքում։ Որեւէ իրավական շուտափույթ ակտերի փոփոխությունների փաթեթ չկա եւ օրակարգում չէ»,-նշեց Դավիթ Անանյանը։ Վերջինս ասաց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտԵթե անձը հայաստանյան օրենսդրության առումով չի հանդիսանա էստեղի ռեզիդենտ ու կստանա ոչ հայաստանյան եկամուտներ, այդ եկամուտը Հայաստանում էլ չի հարկվի․ «Ի՞նչն ենք ուզում փոխել։ Անձը, եթե էսօր չի գալիս իմ դուռը, որովհետեւ ես չգիտեմ՝ ինքը եկամուտ ստացել է, թե՝ չէ, ես եմ գնալու իրա դուռը, ասեմ՝ դու եկամուտ ունեցել ե՞ս, թե՞ չէ։ Ինքն առաջին անգամ պիտի մտածի՝ այս անգամ էլ խաբի, թե՝ չէ։ Ինչի՞ եք տրանսֆերտների թիվը կապում հարկման հետ։ Էլի եմ ասում, անձն էսօր էլ ունի էդ պարտավորությունը։ Հիմա մենք աչքներս փակենք, ասենք հարկեր թող չվճարեն, որ տրանսֆերտ չառաջանա՞։ Եթե հարցը նրա մասին է, որ մեկ քաղաքացին, որը եկամտային հարկի օրենսդրության տեսանկյունից հանդիսանում է ռեզիդենտ, ինքն էսօր էլ էդ 13-ի ու մեր 36-ի տարբերությունը բյուջե վճարելու պարտավորություն ունի ավելի քան քսան տարի։ Մենք ուզում ենք այնպիսի օպտիմիզացիա անենք, որ մարդիկ տարիներ շարունակ չվճարածը սկսեն վճարել»,-ասաց Անանյանը։ Ինչ վերաբերում է իրենց մթերքները վաճառող գյուղացիներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանեց, որ, օրինակ, իր լոլիկը վաճառող գյուղացին չի հարկվելու, որովհետեւ օրենսդրությամբ այդ եկամուտն ազատված է հարկումից։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am