«Կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայմանականորեն «խոպանի» հարկը շատ վատ ուղերձ է նոր իշխանությունների կողմից, ու ավելի լայն համատեքստում, քան միայն հարկումը. 1. կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ, 2. իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով, 3. կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ ու հնարավորություններ ստեղծելու, այլ եղածը վտանգի տակ դնելու ճանապարհով, Այս ամենով հանդերձ, իշող ուժը խաթարում է պետության շուրջ հանրային պայմանագրի բովանդակությունը, դրա սոցիալական, քաղաքական արադարության սկզբունքը: Հասարակությունները պետություն ստեղծում են, որպեսզի ներքին ու արտաքին քաղաքականությունների միջոցով ու պետական ու տեղական իշխանությունների կողմից իրենց մատուցվեն սոցիալականից մինչև անվտանգային ու պաշտպանական լավագույն ծառայությունները: Պետության կողմից իր գործառույթների պատշաճ կատարման ձախողման արդյունքում խոպանի ինստիտուտը սոցիալական-տնտեսական ոլորտում մի բան էլ ավել իր վրա է վերցրել պետության բեռի զգալի հատվածը՝ ի դեմս բյուջեին հավասար երկիր ուղարկվող մասնավոր տրանսֆերտների, թեպետ պետություն ստեղծելու հիմնական պայմանագրով նա այդ պատասխանատվությունն էլ չունի ու կարող էր չունենալ: Այժմ պետությունը նրան ասում է՝ ավելացրա քո բեռը: Սա պետության շուրջ հայ հասարակության կնքած քաղաքական պայմանագրի սոցիալական ու այլ տեսակի արդարության սկզբունքի խեղում է, պետության կողմից փախուստ իր պայմանագրային պատասխանատվությունից ու պարտավորություններից: Սրա հետևանքն արդեն տեսանելի դիսկուրսն է այսպիսի փիլիսոփայությամբ, անարդարությամբ պետություն ունենալու նպատակահարմարության, մնալ-գնալու շուրջ: Հիշեցնեմ, որ իշխող քաղաքական ուժի անվանումն էլ Քաղաքացիական պայմանագիր է: Մի արեք նման բան: Սա ուղղակի պետության սիտուացիոն ու անհեռանկար կառավարման դրսևորում է ու ոչ մի խնդիր չի լուծելու, այն դեպքում երբ ճանապարհը ստրատեգիական ու պրոֆեսիոնալ կառավարումն է, որի համար սկսում են երկրի տեսալականի, տարբեր ոլորտների զարգացման հայեցակարգերի ու դրանց ճանապարհային քարտեզների ընդունումից: Իսկ այս փիլիսոփայությամբ ոչ միայն իշխանությունը, այլ երկիրը հեռու չի գնա»:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am