Որ ուժի կողմից է առաջադրվել պաշտպանության նախկին փոխնախարարը

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ի  իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ Հանրապետական կուսակցության կողմից որոշել է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում: «Սիրելի հայրենակից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու ստեղծված իրավիճակը պահանջում են հետևություններ անել մեր պետության անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Դա ինձ պարտավորեցնում է շարունակել քաղաքական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի: Ուստի որոշել եմ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում, իմ կուսակցության ընտրացուցակով, որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվել Երևանի Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Վճռականությամբ ու եռանդով պատրաստ եմ ընդդիմության շարքերում իմ տասնամյանկների փորձը, գիտելիքը, քաղաքական հմտությունները, արտաքին կապերը անմնացորդ ծառայեցնել առկա բոլոր խնդիրների լուծմանը: Զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ երբեք չեմ գայթակղվել, ու չեմ փորձել այն ծառայեցնել իմ անձնական կամ այլ շահերին: Ազնվորեն ծառայել եմ, ծառայում եմ, և ծառայելու եմ իմ պետությանն ու ժողովրդին: Վստահ եմ, որ ընդդիմության շարքերում կարողանալու եմ ազդեցություն գործել և զերծ պահել իշխանություններին սխալ ու վտանգավոր քայլերից, ոչ արդյունավետ գործողություններից՝ տալով այլընտրանքային լուծումներ ու առաջարկություններ: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո մանրամասն Ձեր դատին կներկայացնեմ նախկինում կատարած իմ աշխատանքը և առաջիկայի համար նախատեսվող ծրագրերն ու անելիքները: Ձեր աջակցությամբ ու վստահությամբ պատրաստ եմ շարունակել իմ գործունեությունը՝ ի շահ բոլորիս ապագայի»,- գրել է նա

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am