Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է

Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան ներկայացրել է Շիրակի մարզի մի շարք փոքր հիդրոկայանների բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակով մի քանի հիդրոկայաններ՝ մասնավորապես «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկա» ՍՊԸ-ները, բարձրացնում են մենաշնորհների ազդեցության հարցն իրենց ոլորտում՝ հայտնելով, որ մի շարք աշխատատեղեր կարող են փակվել: Բաց նամակը ներկայացնում ենք ստորև. «Հրատապ լուծում պահանջող խնդրի հետևանքով սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է: Պատճառը նախորդ վարչակազմի ապօրինություններն են և ստեղծված ամենաթողության մթնոլորտը, որի հետևանքով երկու ընկերություն՝ «Էրստեդ» և «Լայթէկո», կանգնած է սնանկացման վտանգի առաջ: Խնդիրը մանրամասն տարիներ շարունակ ներկայացվել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Սակայն 2013 թվականից առ այսօր այն լուծում չի ստանում, ինչը ընկերությունների համար նշանակում է վարկային բեռի ծանրացում և անելանելի իրավիճակ: Պատճառը խորքային է. նախորդ իշխանությունների օրոք ստեղծված ներկլանային կոռուպցիոն կապերը խոչընդոտում էին փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և ոչ միայն, թեև հայտարարությունների մակարդակով ասվում էր հակառակը՝ ներդրումների խթանում, գործարար միջավայրի ստեղծում և այսպես շարունակ: Մինչդեռ ներկայացվող օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ կոռուպցիոն շղթան ու կլանի ներսում առկա կապերը շատ ավելին էին, քանի երկրի տնտեսության զարգացման մասին ներկայացվող տեսլականը: Անսալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վերականգնվող էներգիայի զարգացմանը միտված «շարունակական և առաջնահերթ» հոգածության վերաբերյալ հայտարարություններին՝ ձեռնամուխ եղանք Ախուրյան գետի ձախ ափին երեք ՓՀԷԿ-երի («Ամասիա», «Փարոս», «Կասկադ») կառուցմանը: Իրականացվեց շուրջ 4 մլրդ դրամի ներդրում (հիմնականում ՓՀԷԿ-երի զարգացման ծրագրերին ուղղված վարկային միջոցներ): Շահագործմանն ընդառաջ պարզվեց, որ կա արտոնյալ պայմաններում աշխատող ՓՀԷԿ, որին թույլ է տրված իր գործունեությամբ խոչընդոտել մյուսների աշխատանքը: Արտոնյալը՝ տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությունը վայելած «Ջրաձոր» ՓՀԷԿ-ն է: Ճիշտ այն ժամանակ, երբ երեք ՀԷԿ-երի արդեն տրվել էր կառուցման թույլտվություն, և նախաձեռնողներս վարկային միջոցներով ձեռնամուխ էինք եղել կառուցման աշխատանքներին, հանկարծակի փոխվում է հիշյալ ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը՝ արտոնելով ՓՀԷԿ-ը շահագործել տարվա բոլոր ամիսներին: Հայաստանում սա եզակի դեպք է, երբ ոռոգման ջրանցքի միջոցով շահագործվող ՓՀԷԿ-ը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ, ոռոգման ջրի հաշվին: Սա ենթադրում է, որ մյուս երեք ՀԷԿ-երը, որոնք պետք է աշխատեին այն ժամանակ, երբ ոռոգման ամիսներին չի աշխատում «Ջրաձոր»-ը, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը՝ Ախուրյան գետում ՓՀէԿ-երի համար անհրաժեշտ նվազագույն ելքի բացակայության պատճառով, պարզ ասած՝ չկա անհրաժեշտ ջրաքանակ... Կրած վնասներն անցած տարիների ընթացքում ահռելի են եղել, միլիոնավոր դրամներ, ժամկետանց վարկային պարտավորություններ, չվճարված տոկոսագումարներ և ահռելի տույժեր... Գրավադրվել է վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերի ողջ ունեցվածքը, նույնիսկ բնակարանները, սակայն կատարվածի արդյունքում պարզ է դառնում, որ կառուցված և կառուցման փուլում գտնվող ՓՀԷԿ-երին չի ընձեռվում շահագործման հնարավորություն՝ կանգնեցնելով սեփականատերերի ամբողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ: Հարկ է նշել, որ նախքան ՀԷԿ-երի կառուցումը մեր ձեռքի տակ եղել են բոլոր թույլտվությունները, անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ կեղծիքի զոհ ենք դարձել: Այս տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել ենք արտոնյալ «Ջրաձոր» ՓՀԷԿ-ին ոռոգման սեզոնին շահագործվել չարտոնելու հարցը, ինչպես եղել է ի սկզբանե՝ ըստ ջրօգտագործման թույլտվությունների, սակայն յուրաքանչյուր քննարկում վերածվել է շոուի: Այս հարցով անգամ տեղի է ունեցել Ջրի ազգային խորհրդի նիստ՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում: Սա հիշյալ հարցով այն եզակի քննարկումներից է եղել, որ լրջորեն խոսվել է երեք ընկերություններում ստեղծված իրավիճակի մասին: Արդյունքում որոշում է կայացվել այլևս չտալ արտոնություն գեներալ Մանվելի հովանավորությունը վայելող ՓՀԷԿ-ին: Սակայն կոռուպցիոն շահերը կրկին ավելի զորեղ են գտնվել, քան երկրի վարչապետի որոշումները, և դրանք անգամ թղթին չեն հանձնվել: Այս ամենը մանրամասնորեն ներկայացվել է Հայաստանի նոր իշխանություններին՝ ինչպես համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, այնպես էլ մարզի պատասխանատուներին: Ստացել ենք խոստումներ, որ իրավիճակը կհարթվի, կվերականգնվի արդարությունը՝ հօգուտ ներդրողի շահերի: Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իսկապես վերջ կտա ամենաթողությանն ու ապօրինությանը, որ մանվելիզմը կլինի անցյալում, որ գործարարների համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, ներդրումային միջավայրը կլինի նպաստավոր, և դաշտում մենաշնորհներ և արտոնյալներ չեն լինի»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am