Մեկնաբանությունները պոռնոֆիլմերից չեն տարբերվում. Սամվել Նիկոյան (video)

ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ զրույցում լրագրողի հարցին, թե ինչո՞ւ իր անունը չկա ՀՀԿ ընտրացուցակում, Սամվել Նիկոյանը նշեց, որ դեռևս երկու ամիս առաջ է հայտարարել, որ, եթե լինեն մարդիկ, որոնց խորհրդանարում աշխատելու գործիքակազմն ավելի արդյունավետ կլինի, քան իրենը, ապա սիրով իր տեղը կզիջի նրանց։ «Այսօր ամբողջովին այլ գործիքակազմով են աշխատում, որն ինձ համար անընկալելի է, քանի որ եկել է մի սերունդ, և յուրաքանչյուր հեղափոխական սերունդ այդպիսին է, որը կարծում է, թե մոլորակը ծնվել է այն օրը, երբ իրենք ծնվել են։ Հեղափոխությունից հետո իշխանության եկած յուրաքանչյուր անձ մտածում է, որ մոլորակը պտտվում է իրենց անձերի շուրջ, և ոչնչացնում են այն ամենը, ինչ եղել է իրենցից առաջ։ Նրանցից առաջ եղել է Արցախի հաղթանակ, նրանք դա ոչնչացնում են։ Այսօր փառաբանվում են  կրոնական և սեռական փոքրամասնությունները։ Ես չեմ կարող լինել մի տեղ, որտեղ կա՛մ դրա կրողն են, կա՛մ պաշտպանը։ Այս պարագայում պետք է լինեն մարդիկ, որոնք ադեկվատ և համապատասխան վարքագիծ կարող են դրսևորել»,- պարզաբանեց նա։ Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսին հատուկ պահպանության տակ առնելու եւ նրա անվտանգությունն ապահովելու վերաբերյալ նախագծի չընդունմանը` պարոն Նիկոյանը ընդգծեց. «Այսօր փառաբանվում են կրոնական եւ սեռական փոքրամասնությունները: Սոցցանցերում համատարած հայհոյանք է. մեկնաբանությունները պոռնոֆիլմերից չեն տարբերվում: Այս միջավայրում պետք է լինեն մարդիկ, որոնք ադեկվատ վարքագիծ պետք է դրսեւորեն»: Ըստ նրա` ամիսներ առաջ Վեհափառ հայրապետի դեմ բողոքի գործողությունները երկրում վերջին իրադարձությունների հետեւանքներ էինև  Վեհափառ Հայրապետի դեմ բողոքողները պատահական մարդիկ չեն. «Նրանք տարիներ շարունակ սնվել են գրանտներով: Կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են կաթողիկոսին պաշտպանություն տրամադրելուն այն ժամանակ, երբ դրա իրական անհրաժեշտությունը կա: Հայ առաքելական եկեղեցուն այսօր պետք է պաշտպանել սեռական եւ կրոնական փոքրամասնություններից: Եթե այսօր նրա վրա կան հարձակումներ նման փոքրամասնությունների կողմից, ապա քաղաքական ուժը պետք է պաշտպանի նրան: Եթե տեսնում ենք սեռական փոքրամասնությունների խրախճանք, ապա մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am