Նիկոլ Փաշինյանը սարսափ է ապրել. որտե՞ղ է նայում մարզպետարանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորելով մարտունեցիներին քաղաքի օրվա կապակցությամբ, ասաց, որ մարտունեցիները հայտնի են իրենց ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ոգով: «Մարտունու 190-ամյակն աչքի է ընկնում առանձնակի, մենք իրար հետ կերտել են Նոր Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթնակած... Շատերը քննադատում են՝ էս երկրում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ, 3 մլն նախարար կա: Համաձայն չեմ: Համարում եմ, որ էն որ երկրում, որտեղ 3 մլն վարչապետ կա, դա առավելություն է: Չէ՞ որ ասում ենք, ՀՀ-ում իշխանությունը ժողովուրդն է: Այո, Հայաստանում 3 մլն վարչապետ կա ու ձեզնից յուրաքանչյուրը վարչապետ ա: Մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս արտահայտության իմաստը գնահատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ այժմ եկել է ամեն մեկի պատասխանատվության ժամանակը, որպեսզի բոլորը հասկանան, թե իրենց  որոշումից ինչքան բան է կախված: «Օրինակ, ընտրություններում դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, մարզպետն ու նախարարն էլ մի ձայն ունեն: Ընտրություններում ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը: Որովհետև հիմա այն ժամանակը չէ, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը, կաշառք տվողն են որոշում կայացնելու: Հիմա դուք եք կայացնելու որոշումը, և ձեզնից յուրաքանչյուրը պետք է զգա այդ պատասխանատվությունը: Ձեր քվեն տալով՝  դուք որոշելու եք այս երեխաների ճակատագիրը, որոնք դեռ քվեարկելու իրավունք չունեն»,- նշեց Փաշինյանը: Խոսելով Հայաստանում աղբահանության խնդիրներից` հայտարարեց, որ այն պետք է լուծվի կառավարության և քաղաքացիների համատեղ պատասխանատվությամբ: «Ես, ամեն անգամ մարզ գնալիս, երբ մեքենայի պատուհանից նայում եմ, իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր հայրենիքը, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Եվ նույնն էլ այսօր առավոտից՝ պատուհանից նայում եմ ու շատ մեծ աղբ եմ տեսնում: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Հեղափոխությունը սկսվում է այստեղից, որովհետև դա մեզանից յուրաքանչյուրի փոփոխությունն է: Իշխանության փոփոխությունը բավարար չէ, շատ բան կա փոխելու, և ամեն ինչի փոփոխությունը սկսվում է մեր փոփոխությունից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ սարսափ է ապրել, երբ Նորատուսի խաչմերուկ հասնելուց տեսել է երկու հսկայական խանութ, իսկ դրանցից 10 մետր այն կողմ՝ այդ խանութների չափ աղբ: «Եվ այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, սեփականատեր չկա, որտե՞ղ է նայում մարզպետարանը: Տպավորություն է, թե այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետև այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am