Մի՛ թողեք մեր տան վերջին ճրագը մարի. դիմում` Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին

Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 4 զինվորներից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրանքով դիմում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողներն ասում էին. «Մեծ հպարտությամբ ու բարձր պատասխանատվությամբ 2 տղաներիս ճանապարհեցինք բանակ: Հրանտը 2 ամիս հետո զորացրվելու էր, բայց ողբերգությունը չոքեց թե՛ իմ, թե՛ ևս 3 ծնողների դուռը: Անպատասխանատու սպաների պատճառով ողբերգական ավտովթարը անդառնալի կորուստ տվեց թե՛ մեր ընտանիքին, թե՛ մյուս զոհվածների հարազատներին: Փոքր տղաս՝ 19-ամյա Նարեկը, ծառայում է այն զորամասում, որտեղ Հրանտս էր ծառայում: Այդ չարաբաստիկ դեպքը տեղի ունեցավ տղայիս ծննդյան օրը ու հիմա եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Նարեկին 10-օրյա արձակուրդ են տվել: Մենք որպես ծնողներ պատրաստ ենք մեր կյանքը տալ, եթե նորից պատերազմ լինի, մեր սահմաններն անառիկ պահելու համար մենք և հիմա արդեն մեր միակ հույսը՝ Նարեկը, պատրաստ ենք մեկնել կռվի դաշտ: Կարճատև արձակուրդային օրը լրացել է ու հիմա Նարեկը պետք է մեկնի ծառայությունը շարունակելու այն զորամասում, որտեղ առաջին իսկ օրվանից եղել է Հրանտիս հետ: Հարգելի Ն. Փաշինյան, հարգելի Ն. Տոնոյան, մենք լսել ենք, որ կա հնարավորություն, որպեսզի տղայիս ծառայությունը համարվի ավարտված և նրան զորացրեն: Դուք պատկերացնում եք փոքր տղայիս հոգեբանական վիճակը. նա պետք է ծառայությունը կատարի այն զորամասում, որտեղ եղբայրն է մահացել: Պետք է տեսնի այն սպաներին, որոնց անպատասխանատու (ոչ բոլորի) արարքի հետևանքով զոհվեցին զինվորները, այդ թվում՝ մեր որդին: Խնդրում ենք Ձեզ, որպեսզի ականջալուր լինեք մեր խնդրանքին և մեր տան՝ արդեն միակ հույսին, միակ ճրագին թողնեք մեզ հետ»: Ֆոտոլրագրողի հետ զրուցում զոհված զինվորի հարևաններն ասում էին. «Ճիշտն ասած, մենք զարմացանք, թե Նարեկին ինչպես տարան բանակ, երբ նա համարվում էր ծառայության համար ոչ պիտանի: Նա ունեցել է հոգեբանական խնդիրներ, սակայն թե՛ նա, թե՛ նրա ծնողները դեմ են եղել Նարեկին բանակից ազատելուն ու ասում էին՝ ցանկացած հայ տղա պետք է ծառայի ու հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարի:

Այս դեպքից հետո մենք շատ լավ գիտենք, որ Նարեկը, ով ավելի շատ է կապված եղել եղբոր հետ, քան ծնողների, ծայրահեղ քայլերի կդիմի: Ու դրա ողջ պատասխանատվությունը ընկնելու է Պաշտպանության նախարարության վրա: Գոնե այս դեպքում մի թողեք էդ ընտանիքի վերջին ծուխը մարի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ծնողները իրենց շնորհակալությունն են հայտնում Կապանի զորամասի զինվորական անձնակազմին, Երևան քաղաքի Շահումյանի զինկոնի տեղակալ Արման Բաբայանին՝ իրենց մարդկային բարձր վերաբերմունքի ու ունեցած մարդկային բարձր հատկանիշների համար: SHAMSHYAN.com-ը վստահ է, որ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի և ՊՆ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի արձագանքը չի ուշանա և այն կլինի դրական: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել էր, կային մի քանի վիրավորներ։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։ Զինվորներից երկուսը տեղում էին մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am