Շղթայական վթար Բագրատունյաց պողոտայում. տուժածների մեջ 1 տարեկան երեխա կա

Նոյեմբերի 19-ին, ժամը 00:54-ի «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Ա. Պ., 1969 թ.), «Volkswagen Passat» (վարորդը` Ա. Ս., 1990 թ.), «Mercedes E» (վարորդը՝ Թ. Հ., 1976 թ.) և ճամփեզրին կայանած «Ford Transit» մակնիշերի (վարորդը՝ Ա. Խ., 1933 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պ.-ն և ուղևոր Կ. Պ.-ն (1999 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, մյուս ուղևորները` Կ. Պ.-ն (1999 թ.) և Գ. Պ.-ն (2017 թ.) հոսպիտալացվել են «Սրբ.Աստվածամայր ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ն և ուղևոր Ս. Ղ.-ն (1983 թ.) հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Ղ.-ինը` միջին ծանրության: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսնաքազրկել ավտոմեքենաները: Ժամը 01:02-ից մինչև 01:53-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն` մինչ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am