«Ի՞նչ հրավերի մասին է խոսքը»,- «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես հերքեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններն այն մասին, որ իրեն հեղափոխության օրերին Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են հրավիրել, որ գնա եւ հրապարակում հավաքվածների մոտ ելույթ ունենա, սակայն իրեն հարթակ չեն թողել, որովհետեւ այլ ծրագրով են այնտեղ գործել:
Զարուհի Փոստանջյանը դա ներկայացրել էր «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ: Լենա Նազարյանը պատմեց, թե ինչ է այդ օրը տեղի ունեցել հրապարակում եւ ինչն է Զարուհի Փոստանջյանն ընկալել՝ որպես հրավեր անձամբ իր եւ Ալեն Սիմոնյանի կողմից:
Նրա խոսքով՝ «Դա այն օրն էր, որ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին ձերբակալեցին, պատկերացնո՞ւմ եք, այդ խառը իրավիճակում, շատ անհանգիստ ու լարված, երբ որ ես իմ գործընկերներին դժվարությամբ էի գտնում, որովհետեւ քաղաքի տարբեր հատվածներում էինք երթեր կազմակերպում եւ համակարգում, ասենք, այդ պահին ամենաանհավանականը պետք է լիներ, որ ես հիշեի Զարուհի Փոստանջյանին ու նրան կանչեի հանրահավաքի: Բնականաբար՝ ոչ, մենք իրեն չենք հրավիրել հանրահավաքի:
Հազիվ մենք ենք եկել հասել այդ օրը, իրար հանդիպել հարթակի մոտ: Ինքը այնտեղ է գտնվել, իր բարձրախոսով եկավ ու ասաց, որ այդ օրը ինքը հանրահավաքի հայտարարություն էր արել եւ հրապարակի մարդիկ եկել են իր հանրահավաքին, տարօրինակ է, չէ՞ այդպիսի բան այդ օրերին:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը