Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Facebook-ի իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի վերաբերյալ փակ խոսակցությունը դուրս հանելն ու այն ՀԱՊԿ-ին չանդամակցող պետության՝ Ադրբեջանի դեսպանին ներկայացնելը, բնականաբար չէր կարող Հայաստանի կողմից լռության մատնվել։ Իսկ թե ինչքան փակ էր այդ նիստը, կարելի է կռահել․ անգամ Նիկոլը ստիպված էր շարժվել պրոտոկոլի թելադրանքով ու իր վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ լայվ չմտնել ու չզեկուցել ժողովրդին նիստի մանրամասները։
Դե պատկերացրեք. եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին։ Սա հասկանալու համար նախկին իշխանություն լինելը, դրան հարելը կամ համակրելը լրիվ բավարար է, բայց մարդիկ համառորեն դա չեն ուզում։
Լավ, ի՞նչ եք ուզում, տղերք, երկրի վարկանիշը մոռացաք, դրսում միասնական ներկայանալը մոռացաք, ինչի՞ եք ուրախանում ու չարախնդում։ Հեռատեսությունն ու հայրենասիրությունն ուր թողեցի՞ք, թե՞ անկեղծորեն հավատում եք հայտնի անեկդոտին, որ մեկը լսում է, թե աշխարհի վերջն է` տները ծախում
Ռուսաստան է գնում։ Երկիրը ընդհանուր է, անգամ եթե համարում եք, որ մարդը սայթաքել է, դրանից հրավառություն սարքելը մեղմ ասած դավաճանություն է, շատ մեղմ ասած․․․»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը