Մարինա Խաչատրյանն ու Գոռ Վարդանյանը հաշտվել են կոյուղաջրի աղմկահարույց միջադեպից հետո

«Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ և «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Մարինա Խաչատրյանը հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո հաշտվել է սպորտսմեն, դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ: Tert.am-ի  հետ զրույցում Մարինա Խաչատրյանը նշեց, որ ինքն ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ մասնակցելու Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը, որի ժամանակ էլ նրան Գոռ Վարդանյանը վկայական է հանձնել` որպես ֆեդերացիայի պատվավոր անդամի։ «Իհարկե կար նաև համապատասխան մոտեցում պարոն Վարդանյանի կողմից, նա էր ցանկացել, որ ամեն ինչ հարթվի, և հրավիրել էր ֆեդերացիայի միջոցառմանը: Ես չէի կարող առանց հրավերի գնալ և սիրով ընդունել եմ այդ հրավերը: Ես գտնում եմ, որ մենք մեր ժողովրդին չպետք է պառակտենք, և ես առաջին քայլն արեցի, որպեսզի օրինակ ծառայեմ մեր հայրենակիցների համար, ինձ համար բացարձակ անընդունելի է այն իրավիճակը, որ առկա է մեր հանրապետությունում, երբ մեկը մյուսի հետևից բամբասում են, ցեխ շպրտում, վիրավորում ու անպատվում: Ես ցանկանում եմ, որ մեր երկրում հարգվի բազմակարծությունը, և որպեսզի դրանք միայն խոսքեր չլինեն, իմ այդ համոզմունքը գործով ապացուցեցի»,- ասաց նա: Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել «ՀՀԿ» և «ԵԾ» խմբակցությունների ավագանու անդամների միջև։ «Երկիր Ծիրանին» Երևանի քաղաքապետարանում ավագանու 3 մանդատ ուներ: Իսկ ծեծկռտուքն առաջացավ, երբ Մարինա Խաչատրյանը կոյուղաջրով լի տարան փորձեց մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն դա կանխեցին ՀՀԿ-ական ավագանու անդամները, դրան խառնվեց Գոռ Վարդանյանը։ Միջադեպից հետո Մարինա Խաչատրյանը պնդում էր, որ Գոռ Վարդանյանը իրեն հարվածել է։ Մարինա Խաչատրյանը նշեց, որ հրապարակումներում իր ասածը մի փոքր աղճատվել է, և գրել են, թե Գոռ Վարդանյանը փրկել է այդ օրը իր կյանքը, մինչդեռ ինքն ասել է, որ պաշտպանել է իր կյանքը: «Ես հավատում եմ իմ ասածին և ես գտնում եմ, որ այդ օրը ինքն ընդամենը ցանկացել էր հեռացնել ինձ դահլիճից, որպեսզի ինձ վնաս չհասցնեն, այնուհետև տեղյակ եմ, որ նա գնացել և սաստել է մնացածին և ասել, որ չի կարելի այդպես վարվել, և դրանից հետո բոլորը հանդարտվել են: Հետո դուք գիտեք, որ ես կարողացա մուտք գործել նիստերի դահլիճ: Հետո արդեն Խաչատրյանը ենթադրում է, որ սլաքներն ուղղվեցին դեպի Գոռ Վարդանյանը, որովհետև ցանկանում էին Տարոն Մարգարյանին և մյուսներին զերծ պահել մեղադրանքներից:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am