Ես արեշցի տղա եմ. հաստատ էդ բառապաշարին շատ լավ տիրապետում եմ.Արմեն Աշոտյան

«Յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է վատ զգա, և ես էլ եմ վատ զգացել: Մեծ է գայթակղությունը հենց տեղում պատասխանելու, բայց այդ մարդիկ չարաշահում են այն փաստը, որ ես հանրային գործիչ եմ ու չեմ կարող իրենց հայհոյանքին տասնապատիկ ավել հայհոյանք գրել: Ես արեշցի տղա եմ. հաստատ էդ բառապաշարին շատ լավ տիրապետում եմ, բայց ֆեյք չունեմ, որ մտնեմ, ասեմ ես ձեր… Հետո սկսեցի հասկանալ, որ սեռապաթոլոգիկ հայհոյանքներ գրող աղջնակները դժբախտ են: Այն մարդը, ով ֆիքսված է այդ պրոբլեմի վրա, դժբախտ է. նա բավարարված չէ: Եթե մարդը միշտ հայհոյանք է տալիս, կամ պատվեր է ստանում դրա համար, և նշանակում է, որ նա հոգին էլ է վաճառել, կամ մեջն այնքան չարություն կա, որ ես սկսում եմ խղճալ այդ մարդկանց: Ինձ հատկապես զվարճացնում է, երբ իմ սանրվածքով մարդիկ իմ նկարի տակ գրում են` այ, քաչալ»,- սոցցանցերում իր հասցեին հնչող անեծքների ու հայհոյանքների թեման մեկնաբանեց «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման երեկվա հյուր Արմեն Աշոտյանը: Վերջինիս կարծիքով` դժբախտ է այն մարդը, ում կյանքի ամենավառ իրադարձությունը մինչ այժմ Բաղրամյան փողոցի հայտնի գիշերը իր հասցեին հնչեցված հայհոյանքն է, դժբախտ է այն աղջիկը, ով սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ ոչ միայն գիտի, այլև գրում է, դժբախտ է այն տղան, ով առյուծ է կտրում ֆեյսբուքում: Այն հարցին, թե ում կցանկանար Արմեն Աշոտյանը տեսնել այն կողմում և ինչ կասեր այն կողմում տեսած իր սիրելիներին, ու երբ կանգներ Աստծո առաջ, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ ինքն իր երեխաներին դաստիարակել է այնպես, որ նրանք գիտեն` երեկոյան` քնելուց առաջ, լվացվելը կամ ատամ լվանալը կարող են մոռանալ, բայց աղոթել միշտ պետք է հիշեն: «Եվ երբ երեկոյան ես մտնում եմ նրանց սենյակ «բարի գիշեր» մաղթելու, երկուսն էլ զուգահեռաբար աղոթում են: Կարծում եմ, որ սիրել և ներողամտություն հայցել բարձրյալից, պարտավոր է յուրաքանչյուր անձ, հատկապես` քաղաքական գործիչները, որոնք կորցնում են խիղճ, հարազատներին, ժամանակ, ներվեր և այլն: Կարծում եմ, որ Աստված վահան չէ, որով դու կարող ես փակել ախոյաններիդ բերանը, բայց Աստված տանիք է, որի տակ դու կարող ես գտնել քեզ»,- եզրափակել է ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակի 5-րդ համարը:

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am