«Նիկոլն էդ բազարի մեջ անսխալ է». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զառամիկների ճռվողյունն ու անկումը Լուկաշիկն ու իր զառամիկ Նազարիկը, խաբար չեն, որ Սերժիկ ախպերիկի օրն են ընկել, էն հեռավոր ապրիլի 22-ի առավոտվա ժամը 10:22-ի օրը, երբ խաբար չէր, թե ինչ կա-չկա աշխարհում: Էս ՀԱՊԿ քարտուղարի բազարը իրենց համար, եթե սեփական որձության մնացորդներն ստուգելու կամ ապացուցելու արխաիկ եղանակ է, մեզ ու Նիկոլի համար կայֆի տոնածառ է ընդամենը (Վիգեն՝ դու բերանդ մարգանցովկով ողողի էս արանքը, ձենդ չելնի): Բոլորովին չեմ կարողանում պատկերացնել, թե իրականում ՀԱՊԿ-ի քարտուղարի Հայաստանից լինելիքը ինչ է տալու մեզ, կամ ինչ է տվել մեզ, գուցե թերագնահատում եմ դրա նշանակությունը, բայց թե ինչ կայֆ է տալիս էդ զառամիկների ջղաձգությունն ու հետևողական նվաստացումը, էլ ասելու չէ: Թե բա՝ մեր ասելով է լինելու: Ակնհայտ է, որ էդ ՀԱՊԿ կալոդը սարքելուց սարքել են համակարգային ավտորիտարիզմի ցմահության կանխավարկածով և Կրեմլի ասողով կառավարվելու վարդապետության համոզվածությամբ, իրավական կարգավորումներին այնքան էլ ուշադրություն չեն դարձրել: Եվ հիմա եկել է սխալներն ընդունելու ժամանակը: Նիկոլը էդ բազարի մեջ հաստատ անսխալ է, ինքը չի մասնակցել էդ անկոդեքս մուտանտի ստեղծմանը, հմի կոզր տզերը հավաքել նստել է: Մեկը էն է, որ Հայաստանի նախագահության ժամկետը չի ավարտված, մարդ է՝ ասենք հանցագործ է, հրաժարական է տվել կամ էլ մեռել է, տեղը ուրիշ մարդ պտի լինի՝ էլի Հայաստանի առաջարկածով, մյուս հաղթաթուղթն էլ այն է, որ քարտուղարը կոնսենսուսով պիտի լինի: Դե արի, զառամիկներին բացատրի, թե կոնսենսուսը որն է: Վայթե Վալոդի ուժը պատի՝ բացատրի, որ դա բոլորի՝ 6 պետությունների ղեկավարների համաձայնությունն է, և, եթե անգամ ամենափոքր բնակչությամբ պետության ղեկավարն ասում է՝ «գլուխս ցավում է, էգուց կասեմ կարծիքս...», բոլորը պտի վազեն գլխացավի դարման ճարելու: Ու Նիկոլը, էս հասարակ բաները, կարծում եմ շատ լավ գիտե, հանգիստ ու քաղաքավարի, ասելու է՝ կամ ՀՀ ներկայացուցիչը, կամ էլ՝ գլուխս ցավում է: Իհարկե, ինչպես Հայաստանի ինքնիշխանության համար որևէ կռվի ժամանակ, այս դեպքում էլ կլինեն ու կան կասկածներ, որ Վալոդը կփորձի Արցախի ճակատն իշմարել, անհանգստություն հրահրելով մեզանում: Պարզ է, որ Վալոդը էս զառամիկների միջոցով իր կայֆերն է փորձում ստուգել կամ խաղարկել՝ ինչքան ուժը կպատի, հարիֆ չէ անշուշտ, մտածում է, որ ինչքան էլ փորձեն զառամիկները իրենց խելքով կայֆավատ լինել մեզ ու Նիկոլի վրա, վերջին խոսքն իրեն է պատկանելու: Միաժամանակ, Վալոդը այնպես միամիտ չէ, որ չհասկանա, թե տզերն ում մոտ են, ու դրա տեսական և տեխնիկական լուծումը՝ տզերի տիրոջը՝ Նիկոլին փոխելն է: Բայց դե, հնար ունենար, նոր է՞ր փոխել: Զառամիկների տուֆականությունը, ստացվեց այնպես, որ Նիկոլին հանեց և հանում է միջազգային փոփոխություններ հրահրողների մակարդակ: Բայց, ՀԱՊԿ ծերիտորիայում արմատական փոփոխություններ հրահրելու նախաձեռնություն, ճիշտն ասած ոչ Հայաստանն է հանդես բերել, ոչ էլ Նիկոլն էր պարապ: Միամիտ եղավ: Տեսնես Սերժիկը զանգե՞լ է զառամիկներին ու ասել.«Ինձ տեսեք, ձեզ խղճացեք, այ մարդ, ի՞նչ գործ ունեիք ...»»:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am