Ինչպես ազատ արձակվեց Դինա Ակոպովնան. ուշագրավ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը՝ նույն ինքը Դինա Ակոպովնան, որ հետախուզվում էր ինտերպոլի կողմից ԱՄՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Գրիգորյանը նոյեմբերի 6-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն. փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր, քանի որ ԱՄՆ-ում նրան մեղադրանք է առաջադրվել մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել այս թեմային` տեղեկացնելով, որ ԱՄՆ իրավապահները բացահայտել էին, թե ինչպես է ՀՀ քաղաքացիներին մուտքի վիզա ստանալու համար պարի կեղծ վկայագրերով տրամադրվել ազգային կոստյումներով բեմականացված լուսանկարներ: Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 47-ամյա Ստելլա Բոյաջյանին Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանին: Ի դեպ, մինչեւ թավշյա հեղափոխությունը հաղորդավարուհին վստահաբար պնդում էր , որ այդ ամենի հետ կապ չունի եւ, առհասարակ, ԱՄՆ մուտքի արտոնագրից չի զրկվել, սակայն այսօր արդեն ինքնակամ ներկայացել է իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչ ավարտ ունեցավ հաղորդավարուհու ինքնակամ իրավապահներին ներկայանալու գործընթացը: «2018թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՁՊՎ է տեղափոխվել ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը: Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը` Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, եւ նա ազատվել է արգելանքից»,- ասված է դատախազության պատասխանում

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am